հետ

Լիդիանի մասնակցությունն Արտավանի հրդեհաշիջման աշխատանքներում

Օգոստոսին Վայոց Ձորի մարզում բռնկված հրդեհի դեմ պայքարին առաջին իսկ օրվանից իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Լիդիան Արմենիան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին Լիդիան Արմենիայի արագ արձագանքման խմբի անդամները, ովքեր բոլորովին վերջերս վերապատրաստվել էին ԱԻՆ-ի կողմից: Ընկերությունը նաև տրամադրել էր իր 3 ջրցան մեքենաները, որոնք օգտագործվում են Ամուլսարի շինհրապարակում փոշու նստեցման աշխատանքների համար, ինչպես նաև խոշոր տեխնիկա (մեկ «Կատերպիլեր Դ-9», երկու «Կատերպիլեր Դ-10»):

Աշխատանքներին նաև մասնակցում էին ընկերության ծանր տեխնիկայի վարորդները, որոնք բավական վտանգավոր իրավիճակում հաջողությամբ պայքարեցին կրակի դեմ, պաշտպանելով բնությունը և շրջակա համայնքները: Նշենք, որ ԱԻՆ ղեկավարության կողմից բարձր գնահատվեց մասնավոր ընկերության կողմից նման աջակցությունը Ամուլսարի տարածքից դուրս գտնվող հրդեհի մարման աշխատանքերին:

Լիդիան Արմենիայի առողջության և տեխնիկական անվտանգության վերահսկող Արթուր Հովսեփյանը ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեց Արտավանի շրջակայքում հրդեհի մարման աշխատանքներում: Օրերս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Արթուր Հովսեփյանին շնորհվեց «Միջազգային կարգի փրկարարի» որակավորման դաս:

Ընկերության ղեկավարությունը, ի դեմս Լիդիան Ինթերնեյշնլի Գլխավոր գործառնական տնօրեն Էնդրյու Կաչմարեկի, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած անձնակազմի համար կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ հանձնեց ըկերության անունից պաշտոնական շնորհակալական նամակներ, որոնք կկցվեն աշխատակիցների անձնական գործերին: Պարոն Կաչմարեկը մասնավորապես շնորհակալություն հայտնեց ընկերության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար, բարձր գնահատեց բարդ իրավիճակում հայտնված Վայոց Ձորի մարզին օգնելու մեր աշխատակիցների պատրաստակամությունը: Ընկերությունը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց պետական կառույցներին աջակցելու խնդրանքին և ընկերության ղեկավարությունը հատուկ կարևորեց այն հանգամանքը, որ կամավոր սկզբունքով  հրդեհաշիջմանը մասնակցած Լիդիանի աշխատակիցները որևէ վնասվածք չեն ստացել և անվտանգ վերադարձել են իրենց ամենօրյա աշխատանքին, ինչը խոսում է Լիդիանի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

Լուսանկարներ

/arm/newsdetails/%D4%BC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BB%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/137/