հետ

Հայկ Ալոյան. «Ամուլսարի ծրագիրը նպաստելու է ամուր սահմաններ ունենալուն»

Banks.am-ը զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ:


-  Պարոն Ալոյան, փետրվարի 22-ին հայտարարվեց Ամուլսարի ծրագրի վերագործարկման մասին: Նախքան դրա մասին խոսելը, կարծում եմ, կարեւոր է արձանագրել, թե ինչ արդյունքների հասած կլիներ ծրագիրն այսօր, եթե 2018 թվականին այն չդադարեցվեր՝ ընկերությունից անկախ պատճառներով:

- 2018թ. եթե Ամուլսարի ծրագիրը չկասեցվեր, մենք Հայաստանում կունենայինք Տորոնտոյի արժեթղթերի բորսայում ցուցակված առաջին ընկերությունը, իսկ Ամուլսարը կլիներ տարածաշրջանում շահագործվող ամենախոշոր ոսկու հանքավայրերից մեկը` սահմանելով բնապահպանական եւ սոցիալական կառավարման բարձր նշաձող ոլորտում: Ծրագիրը կնպաստեր Հայաստանի ներդրումային հեղինակության բարձրացմանը:

Մոտավորապես 6 000 մարդ ուղղակի կամ անուղղակի ներգրավված կլիներ ծրագրում, իսկ շրջակա համայնքների բնակիչները ստիպված չէին լինի աշխատանք փնտրել իրենց համայնքների սահմաններից դուրս: Բազմաթիվ մարդիկ կունենային բարձր վարձատրվող աշխատանք, մասնագիտական առումով զարգանալու լայն հնարավորություն: Լիդիան Արմենիան կլիներ խոշոր հարկատուների եռյակում:

Ցավով եմ արձանագրում, որ Հայաստանը այս ընթացքում առնվազն 350 միլիոն ԱՄՆ դոլարի կորուստ է ունեցել, որը միանշանակ անհրաժեշտ կլիներ մեր երկրին:  

- Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ ՀՀ կառավարությունը ստանալու է «նոր ընկերության 12.5% մասնաբաժինը, որի դիմաց չի վճարվելու որեւէ բան: Փոխարենն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը»։ Հասարակության մեջ ոչ միանշանակ վերաբերմունք կա այն փաստին, որ խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները սկսել են կամավոր մասնաբաժնի մի մասը փոխանցել կառավարությանը: Ո՞րն է դրա տնտեսական իմաստը եւ գրավչությունը՝ ընկերության համար:

- Նախ ցանկանում եմ նշել, որ Ամուլսարի ծրագիրն իրականացվելու է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Ընկերության բաժնետերերն են ամերիկյան Orion Mine Finance եւ կանադական Osisko Gold Royalties ընկերությունները: Այսօր արդեն նրանց գործընկերն է դարձել նաեւ պետությունը:

Կարդալ ավելին

/arm/newsdetails/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%B1%D5%AC%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6.-%C2%AB%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D6%80-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%B6%C2%BB/315/