հետ

Նոր համագործակցություն “Սպորտի և խաղաղության դպրոցներ“ ծրագրի շուրջ

Գեոթիմ ընկերությունը և ՀՖՖ-ն կզարգացնեն ֆուտբոլը համայնքներում

Գեոթիմ ընկերությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում են, որ համագործակցելու են «Սպորտի և խաղաղության դպրոցներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվելու է Վայոց Ձոր և Սյունիք մարզերի Գորայք, Գնդեվազ և Սարավան համայնքներում:

Գեոթիմ ընկերությունը պարտավորություն է վերցրել նպաստել այս համայնքների երկարաժամկետ զարգացմանը, որի անբաժանելի մասն է լինելու սպորտի, առողջ ապրելակերպի տարածումը և երեխաների ու պատանիների սպորտային կրթությունը: Սա ընկերության հերթական սոցիալական ծրագիրն է: Գեոթիմի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նշված համայնքների սերտ համագործակցությունը կօգնի լուծել գյուղական վայրերի համար չափազանց կարևոր` երեխաների և երիտասարդների առողջ զբաղվածության հարցը:

Ուստի, կարևորելով սպորտի և ֆուտբոլի զարգացումը գյուղական վայրերում, Գեոթիմը և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան միասին կիրականացնեն այս նախաձեռնությունը՝ մեկ թիմ, մեկ նպատակ սկզբունքով: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

«Սպորտի և խաղաղության դպրոցներ» ծրագրի նպատակն է խթանել սպորտը և առողջ ապրելակերպը շահառու գյուղերում. այն ներառելու է 9-14 տարեկան 140 երեխաների: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվելու են 10 տեղացի ուսուցիչներ, ապահովվելու է ամառային հանգիստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հանքավան սպորտային ճամբարում, կազմակերպվելու են միջգյուղային սպորտլանդիաներ և ֆուտբոլային մրցումներ:

/arm/newsdetails/%D5%86%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%E2%80%9C%D5%8D%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF%D5%AB-%D6%87-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%E2%80%9C-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%AB-%D5%B7%D5%B8%D6%82%D6%80%D5%BB/12/