հետ

Ցիանիդի կիրառում

Ցիանիդի կիրառումը Ամուլսարում

Ամուլսարում ոսկու կորզումն իրականացվելու է ցիանիդի միջոցով` կույտային տարրալվացման մեթոդով: Չնայած ցիանիդը բարձրտոքսիկ է, սակայն այն վտանգավոր է միայն սխալ օգտագործման կամ կառավարման դեպքում, ինչպես էլեկտրականությունը, պայթուցիկ նյութերը, խիստ դյուրավառ նյութերը, կենցաղում օգտագործվող զանազան միացությունները:

Ցիանիդը ոչ կանցերոգեն է և ոչ էլ կումուլատիվ թույն է. չունի երկարաժամկետ ազդեցություն, քանի որ արագ քայքայվում է (սովորաբար 24 ժամվա ընթացքում) և վտանգավոր է միայն առանց համապատասխան պաշտպանության, անմիջական շփման դեպքում: Ցիանիդ են պարունակում նաև մի շարք ամենօրյա օգտագործման նյութեր` նուշ, կերակրի աղ, ծխախոտի ծուխ, խնձորի կորիզ և այլն: Աշխարհում տարեկան արտադրվում է 1.1 մլն տոննա ցիանիդ, որից միայն 6%-ն է օգտագործվում հանքարդյունաբերության մեջ: Մնացած 94%-ը օգտագործվում է արդյունաբերության այլ ճյուղերում (պլաստմասսայի, սոսնձի, կրակապաշտպան նյութերի, կոսմետիկայի, դեղագործության, սննդի վերամշակման, հավի կերի և այլ արտադրություններում):

Լիդիան Արմենիայի անդամակցությունը Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին

Լիդիան Արմենիան՝ առաջինը լինելով հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների մեջ, կամավոր անդամակցել է Ցիանիդի միջազգային կառավարման օրենսգրքին: Օրենսգիրքը միջազգային նախաձեռնություն է, որը սահմանում է իր անդամ կազմակերպությունների համար ցիանիդի տեղափոխման և օգտագործման խիստ  կանոններ և չափանիշեր հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: Կազմակերպությունն անկախ աուդիտ է պահանջում իր անդամ կազմակերպություններից, որպեսզի հաստատի, որ հանքարդյունաբերողը հետևում է իր սահմանած պահանջներին: Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որը սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:

/arm/pages/amulsar-cianid/125/