հետ

Թթվային ապարների դրենաժ

Թթվային ապարների դրենաժն Ամուլսարում

Լիդիան Արմենիան Ամուլսարում թթվային դրենաժին և դրա կառավարմանը անդրադարձել է դեռևս 2012թ.-ին: Ամուլսարի թթվային դրենաժի մասին հանրամատչելի կերպով առաջին անգամ խոսել է դեռևս 2013թ.:

Թթվային դրենաժը տարածված և լուծելի խնդիր է և հատուկ է հանքարդյունաբերությանը, այդ թվում` Հայաստանում: Ամուլսարի ծրագրում այն համեմատաբար մեղմ է և 2014-2016թթ. ընթացքում հրապարակված ՇՄԱԳ և ԲՍԱԳ բոլոր տարբերակներում Լիդիան Արմենիան ներկայացրել է դրա կառավարման լավագույն պլանը:

Թթվային դրենաժի կառավարումը Ամուլսարում 

Արդյունահանվող մետաղ չպարունակող ապարները տեղափոխվում են դատարկ ապարների լցակույտ: Ամուլսարի հանքաքարը օքսիդացված է, և կույտային տարրալվացման հարթակում թթվային դրենաժի առաջացման վտանգ չկա: Թթվայնության առաջացման խնդիր կարող է առաջանալ դատարկ ապարների լցակույտում, քանի որ դատարկ ապարների մի մասը պոտենցիալ թթվագոյացնող է: Ամուլսարի դատարկ ապարների լցակույտում պոտենցիալ թթվագոյացնող ապարները կապսուլավորվելու են ոչ թթվագոյացնող ապարներով տեղումների ներթափանցումը մեղմելու նպատակով: Բացի այդ դատարկ ապարների լցակույտի տակ տեղադրվելու են խողովակաշարեր, որոնք պատվելու են կավային շերտով, որպեսզի դատարկ ապարների լցակույտի տակ հոսող բնական ջրերը չշփվեն դատարկ ապարների լցակույտի հետ: Սրանք ոչ կոնտակտային, այսինքն` հանքին չառնչվող ջրերն են, որոնք առանց հանքի ենթակառուցվածքների հետ շփվելու կհոսեն բնական միջավայր: Այն ջրերը, որոնք որևէ կերպ կառնչվեն հանքի հետ, օրինակ` դատարկ ապարների վրա ձնհալի ջրերը, կուղղորդվեն հատուկ կառուցված ջրահեռացման համակարգերով, կկուտակվեն հատուկ ավազաններում և կօգտագործվեն արտադրական պրոցեսում: Եթե բացահանքերում առաջանան ջրեր, այս դեպքում ևս կկիրառվեն պոմպեր ջուրը դեպի արտադրական պրոցես դուրս մղելու համար:

 

/arm/pages/amulsar-drenazh/123/