հետ

Բնապահպանական կառավարման ծրագրեր

Ջերմուկի ազգային պարկ` Լիդիան Արմենիայի փոխհատուցման  պարտավորությունների շրջանակներում

Ջերմուկի ազգային պարկի ստեղծումը ամրագրված է ՀՀ կառավարության 2014թ. ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարության մեջ: Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրի կենսաբազմազանության վրա ազդեցությունների փոխհատուցման պարտավորությունների շրջանակներում 2016թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված փոխըմբռման հուշագրի շրջանակներում ստանձնեց ծրագրի ֆինանսավորումը: 

Ծրագրի ընդհանուր տևողությունն է 5 տարի: Ջերկուկի ազգային պարկը, բացի կենսաբազմազանության վրա ազդեցության փոխհատուցումից, կստեղծի աշխատատեղեր, զարկ կտա էկոտուրիզմի և էկոկրթության զարգացմանը տարածաշրջանում: Ծրագիրը ընդհատվեց 2018թ. Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով: Լիդիան Արմենիայի բնականոն գործունեության վերականգնումից հետո ընկերությունը շարունակելու է ծրագրի իրականացումը:

Ամուլսարում Մատնունի ծիրանավոր բուսատեսակի պահպանության և զարգացման ծրագիրը

Ամուլսարում Մատնունի ծիրանավոր (Potentila Porphyrantha) բուսատեսակը հայտնաբերվել է լրացուցիչ հետազոտությունների արդյունքում 2012թ.: Թեև այն գրանցված է եղել ՀՀ կարմիր գրքում, սակայն Ամուլսարը այնտեղ չի նշվել որպես բուսատեսակի աճելավայր: 2015թ. համաձայն ՀՀ կառավարության 2014թ. թիվ 781-N որոշման` Լիդիան Արմենիան ստացավ բուսատեսակի տեղափոխման թույլտվություն, քանի որ բացահանքերը բացելիս բուսատեսակի որոշակի պոպուլյացիա կվնասվեր:

Ամուլսարում Մատնունի ծիրանավոր բուսատեսակի պահպանության և զարգացման ծրագրի շրջանակներում բուսատեսակի պոպուլյացիայի 21%-ը, որը աճում էր Ամուլսարի ապագա բացահանքերի տարածքում, տեղափոխվեց Սևանի բուսաբանական այգի և Ամուլսարի մեկ այլ հատված, իսկ բուսատեսակի մնացած պոպուլյացիան շարունակում է աճել Ամուլսարի տարածքում: Ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել բուսատեսակը և  հանքի փակումից հետո բուսատեսակի պոպուլյացիան ամբողջությամբ վերականգնել Ամուլսարի տարածքում: Այս ծրագիրը Լիդիան Արմենիան իրականացնում է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգու մասնագետների կողմից: Ծրագրում ընդգրկված են 2 ասպիրանտ: Ծրագրի ընդհանուր արժեքն է 500 000 ԱՄՆ դոլար:

/arm/pages/amulsar-shrjaka-mijavayr/127/


Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp) in Unknown on line 0