հետ

Սոցիալական ծրագրեր

Ամուլսարի հարակից համայնքները` որպես Լիդիանի առաջնային գործընկերներ 

Ամուլսարի հարակից համայնքներում սոցիալական ծրագրերի  իրականացումն Լիդիանը մեկնարկել է դեռևս 2007թ-ին: Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրի հարակից համայնքները դիտարկում է որպես իր առաջնային գործընկերներ, և Ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը միտված են ապահովելու համայնքների կայուն զարգացումը:

Ամուլսարի սոցիալական ծրագրերը մշակվում են ﬕջազգային լավագույն փորձին համապատասխան` հիﬓվելով Ընկերության կողﬕց իրականացված կարիքների գնահատման, հարցուﬓերի և համայնքների հայցերի վրա: Այս ծրագրերը բարձր են գնահատվել տարբեր շահագրգիռ կողﬔրի` այդ թվում համայնքների և ծրագրերում ընդգրկված մասնակիցների կողﬕց:

Ամուլսարի հարակից համայնքներում իրականացված սոցիալական ծրագրերը

Մինչ օրս Ընկերությունը Ամուլսարի հարակից Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք և Սարավան համայնքներում իրականացրել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրուﬓեր ենթակառուցվածքների զարգացման, մանկապարտեզների, դպրոցների, գրադարանների, արվեստի դպրոցի վերանորոգման, գյուղատնտեսության, անասնապահության, կրթության, մշակույթի, տուրիզﬕ զարգացման, առողջապահության, հմտությունների զարգացման բնագավառներում: 2018թ. դրությամբ Ընկերությունը նշված համայնքներում իրականացրել է`

- Ջերմուկում - 826 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սոցիալական ծրագրեր

- Գնդեվազում – 1,2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սոցիալական ծրագրեր

- Սարավանում – 295 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սոցիալական ծրագրեր

- Գորայքում – 520 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սոցիալական ծրագրեր

 

Ամուլսարի ազդակիր համայնքներում իրականացված սոցիալական ծրագրերից են Ջերմուկի արվեստի դպրոցի հիմնանորոգումը, Գնդեվազի ջրագծի վերանորոգումը, որի վրա Ընկերությունը ծախսել է 500,000 ԱՄՆ դոլար:Վայքի հիվանդանոցի հիվանդանոցային պահանջներին հարմարեցված վերելակի ներդրումը և վիրահատարանի վերազինումը` ընդհանուր 100,000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Համայնքներում ջերմոցների, չրանոցի ֆինանսավորումը, կրթաթոշակների տրամադրումը և բազմաթիվ այլ ծրագրեր:

Լիդիան Արմենիան Ամուլսարի հարակից համայքներում իրականացրել է նաև ավելի քան 50 փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորում` ընդհանուր 130,000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Բիզնեսների հիմնական ոլորտները եղել են գյուղմթերքի արտադրությունը, ծառայությունները, սպասարկումը: Օրինակներից են խմորեղենի արտադրամասը, մեղվաբուծությունը, ավտոսպասարկման կետը, մթերային խանութը, կարի արտադրամաս և այլն:

2020թ. արցախյան պատերազմից հետո Լիդիան Արմենիան իր պարտքը համարեց կանգնել Ամուլսարի հարակից խոշորացված Ջերմուկ, Զառիթափ, Գորայք համայնքներում պատերազմում վիրավորում ստացած, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների կողքին` նրանց կոմունալ ծախսերի մի մասը վերցնելով իր վրա: Միայն դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսների ընթացքում Լիդիանի կողմից այս ծրագրի վրա ծախսվել է ավելի քան 25 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Բացի այդ Լիդիան Արմենիան անմասն չմնաց նաև հարակից համայնքներում պատերզմի ընթացքում և դրանից հետո ապաստանած արցախցի ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուց: Հինգ ամիս շարունակ Ընկերությունը 220 ընտանիքի համայնքապետարանների միջոցով տրամադրել է առաջին անհրաժեշտության սննդի ծանրոցներ:

 

 

/arm/pages/amulsar-socialakan-tsragrer/105/