Լիդիան Արմենիա ընկերությունը պարտավորություն է ստանձնել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակներում խթանել ազդակիր համայնքների դրական զարգացմանը: 2012թ. Ընկերությունը մշակեց իր եռամյա Սոցիալական ռազմավարությունը, որին հետևեցին սոցիալական ռազմավարությունը 2015թ. և շինարարության փուլի համար: Երկու ռազմավարություններն էլ կարևորում են համագործակցությունը հասարակական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ և նրանց դերը տարբեր սոցիալական և զագացման ծրագրերի իրականացման գործընթացում:
Մենք գնահատում ենք այն ներդրումը, որը հասարակական կազմակերպությունները կարող են ունենալ համայնքներում: Նրանց փորձառությունը և ներկայությունը արժեքավոր ներդրում է, որը կարելի է արդյունավետ կիրառել գյուղական համայնքների զարգացման գործում:
Լիդիանն աշխատում է մի շարք փորձառու հասարակական կազմակերպությունների, զարգացման հիմնադրամների և անհատների հետ՝ կիրառելով նրանց փորձը տարբեր ոլորտներում - սոցիալական ենթակառուցվածքներ, գյուղական/համայնքային զարգացում, երեխաների/պատանիների կրթություն և զարգացում, հողի կառավարում և այգեգործություն, անասնապահություն, որտեղ կիրառվում է այս ոլորտներում լավագույն ը, տրամադրվում է տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն, , ինչպես նաև հետազոտություններ և կարիքների գնահատում: Հենց տեղական հասարակական կազմակերպություններն են, որոնք նշված տարածաշրջանում իրականացրել են տվյալների հավաքագրում. նրանք ունեն գյուղական տարբեր համայքներում աշխատելու տարիների փորձ: Մենք խրախուսում ենք գործընկեր հասարակական կազմակերպություններին և Ծրագրեր իրականացնող անհատներին տրամադրել դրամական կամ ոչ-դրամական համաֆինանսավորում և ներդրում ծրագրերին, որը շատ կարևոր հանգամանք է գործընկերների հետ հարաբերություններում:
Ազդակիր համայնքները մեր կարևոր ռազմավարական գործընկերներն են. Ծրագրերի նկատմամբ նրանք տեր լինելու զգացումը, մասնակցությունը և ներդրումը կարևոր է, ինչպես նաև այն, որ նրանք հետևեն այն տեխնիկական խորհուրդներին, որ նրանց տրամադրվում է տարբեր ծրագրերի շրջանակներում: Նրանք հանդես են գալիս որպես ծրագրի շահառուներ և ակտիվ մասնակիցներ, ովքեր նաև իրենց ներդրումն են բերում Ծրագրային ծախսերին: Որպես օրինակ կարելի է նշել համայնքապետարանների մասնակցությունը ամառային ճամբարի, գազատար խողովակի կամ ջերմոցի կառուցման ֆինանսավորման գործընթացում:
Մենք աշխատում ենք նաև տեղացի անհատների հետ, որոնք ունեն համապատասխան փորձառություն՝ իրականացնելու զանազան ծրագրեր տարբեր բնագավառներում: Օրինակ` երեխաների համար արվեստի և մշակույթի բոլոր ծրագրերը կազմակերպվում և իրականացվում են տեղացի պարուսույցի, երաժշտության կամ այլ ուսուցիչների կողմից: Մեր անասնաբուծական ծրագիրը կոորդինացվում է հավաստագրված հարակից համայնքների անասնաբույժների կողմից: Հմտությունների ուսուցման ծրագիրը իրականացնող մասնագետները շրջակա համայքներից են` Վայք, Եղեգնաձոր, Սառնակունք և այլն:
Տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք նաև աշխատանքով ապահովում ենք տեղացիներին (անասնաբույժներ, գյուղատնտեսներ և այլն)` տեղացի ֆերմերների, հովիվների կամ այլ մասնագետների հետ կապը ամրապնդելու, ծրագրի գործընկերների համար ինֆորմացիայի հավաքագրման նպատակով: Մենք հավատում ենք տեղացի կադրերի զարգացմանը և կարողությունների հզորացմանը` որպես համայնքային զարգացման գործընթացում կարևոր հիմնաքար:
Համագործակցություն
Ընկերությունը փորձում է համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ, որոնք արդեն իսկ ակտիվ են տարածաշրջանում կամ ունեն ընթացիկ ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են տարբեր աղբյուրներից: Օրինակ «Զարգացման ռազմավարություն» տեղական ՀԿ-ն, որին աջակցում է Շվեյցարական զարգացման գործակալությունը, իրականացնելու է անասնապահական ծրագիր մոտավորապես 100 գուղական համայնքներում` ներառյալ Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքները: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նրանց հետ՝ աշխատանքներ իրականացնելու Գնդեվազի ֆերմերների և հովիվների հետ, առանց Ընկերության կողմից որևէ ֆինանսական ներդրման: Կամ, «Eye Care ծրագիրը» կամովի և պատրաստակամությամբ ապահովեց ակնաբույժի այցելություններ ազդակիր համայնքներ` որպես իրենց հիմնական ծրագրի մի մաս. այստեղ նույնպես, առանց Ընկերության կողմից ֆինանսական ներդրման:
Վերջին մի քանի տարիներին Ընկերությունը համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք ներկայացված են ստորև:
«Զանգակատուն»
«HDP» հիմնադրամ
«Հովզավ» ՓԲԸ
«Ռեգնում»
«Աջակցություն տեղական համայնքներին»
MPG
/arm/pages/amulsari-azdakir-hamaynqner/106/