հետ

Համայնքային զարգացման պլան

Ամուլսարի հարակից համայնքների զարգացումը` որպես Լիդիանի առաջնահերթություն

Լիդիան Արմենիայի կողմից Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման (ԲՍԱԳ) շրջանակներում մշակվել է Ամուլսարի հարակից համայնքային զարգացման պլան Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով: Այս փաստաթուղթն արտացոլում է համայնքային զարգացման հետ կապված Լիդիան Արմենիայի պարտավորություններն ու դրանց իրականացման ուղիները: Համայնքային զարգացման պլանը հանդիսանում է ԲՍԱԳ-ով սահմանված պարտավորությունների կատարման նպատակով մշակված կառավարման պլաններից մեկը, որն առաջարկում է Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքների աջակցմանն ուղղված երկարաժամկետ նախաձեռնություններ:

Լիդիանը` որպես պատասխանատու հանքարդյունաբերող

Համայքնային զարգացման ծրագրերի նպատակն է պահպանել Ամուլսարի հանքի շահագործման համար անհրաժեշտ սոցիալական լիցենզիան: Ընկերությունը պարտավորվում է գործել որպես պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն՝ ապահովելով հիմնական գործընթացների համար որակի կառավարում, այդ թվում՝ օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի պահպանություն, աշխատողների պաշտպանություն և համայնքների առողջության ու անվտանգության ապահովում, աշխատանքի ու ուսուցման հավասար պայմանների ստեղծում:

Լիդիան Արմենիան ձգտում է համայնքային զարգացման գործողությունները համապատասխանեցնել միջազգային կայուն զարգացման նախաձեռնություններին՝ հարմարեցնելով դրանք տեղական մշակույթին, հնարավորություններին և իրականությանը: Հավասարապես կարևոր է օգտվել Հայաստանի հանրային և մասնավոր հատվածների համար նախատեսված խոշոր համայնքային զարգացման ծրագրերում ներդրումներ կատարող միջազգային դոնոր կազմակերպությունների (USAID, UNDP, Եվրոպական միություն և այլն) փորձից և ուղղորդվել Լիդիան Արմենիայի համար կարևորություն ներկայացնող գաղափարներով, այն է՝ կայունության ապահովում և տեղական մակարդակով հնարավորությունների ստեղծում:

Լիդիան Արմենիան ներկայացրել է Համայնքային զարգացման պլան (ՀԶՊ), որի նպատակն է աջակցել Ամուլսարի ոսկու հանքից մոտ 3-8 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներին, նվազեցնել, մեղմել և հատուցել տնտեսկան գործունեությամբ պայմանավորված հնարավոր բացասական սոցիալական ազդեցությունները՝ հնարավորության դեպքում խթանելով դրական սոցիալական ազդեցությունները միջազգայնորեն ընդունված լավագույն չափանիշներով:

 

Ամուլսարի ոսկու հանք

/arm/pages/community-development/104/