հետ

Ժամանակակից հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունն ու շրջակա միջավայրը

Մարդու ցանկացած գործունեություն ունի ազդեցություն շրջակա միջավայրի վրա՝ քաղաքաշինությունից մինչև տուրիզմ: Շատերը կզարմանան` լսելով, որ կենսաբազմազանության, հողի և ջրի վրա առավել մեծ ազդեցություն գործող ոլորտը ոչ թե հանքարդյունաբերությունն է, այլ գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսական նպատակներով աշխարհում տարեկան ոչնչացվում է 7 միլիոն հեկտար անտառ: Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների սպառման 70%, որի զգալի մասը անարդյունավետ վատնում է: Ամեն ոլորտ ունի ազդեցություն: Ամեն ինչ կախված է, թե ինչ միջոցառումներ են իրականացվում այդ ազդեցությունները կանխելու կամ մեղմելու համար:

Ժամանակակից հանքարդյունաբերությունը

Նախկինում հանքարդյունաբերությունը վատ կառավարվող ոլորտներից էր ողջ աշխարհում, որը շարունակ քննադատվել շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության համար: Հենց այդ պատճառով վերջին 15-20 տարիներին ոլորտը ֆինանսավորող բանկերն ու հաստատությունները մշակեցին մի շարք չափանիշներ, որոնց համապատասխանող հանքերում բոլոր հնարավոր ազդեցությունները արդյունավետ կառավարվում են: Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագիրը նախագծել և պարտավորվել է այն շահագործել այդ չափանիշներին համապատասխան:

Հանքի համապատասխան կառավարման դեպքում շրջակա ջրային ռեսուրսների, հողի, օդի կամ այլ ընկալիչների որակի փոփոխություն չի լինում: Եվ, իհարկե, հարկ ենք համարում բացառել մարդկանց առողջության վրա որևէ ազդեցություն: Ժամանակակից հանքերի ազդեցությունը այդ առումով պետք է զրո լինի: Այլապես հանքարդյունաբերությունը զարգացած չէր լինի Նորվեգիայում, Կանադայում կամ այլ երկրներում:

Երբ խոսում ենք թույլատրելի ազդեցությունների կամ ռիսկերի նվազեցման մասին, խոսքը մարդկանց վրա ազդեցության մասին չէ, քանի որ այստեղ Լիդիան Արմենիայի համար «թույատրելի» սահման չկա: Խոսքն, օրինակ, կենսաբազմազանության վրա ազդեցության մասին է: Ամուլսարի բացահանքի տարածքում աճում էր կարմիր գրքի բուսատեսակ, որը կարող էր վնասվել  բացահանքը բացելիս: Բույսը պահպանելու նպատակով այդ տարածքից մատնունի ծիրանավոր բուսատեսակի 21%-ը ընկերությունը տեղափոխել է Սևանի բուսաբանական այգի, իսկ մնացածի աճելավայրերը դարձրել է անձեռնմխելի տարածք: Մեկ այլ օրինակ` այդ տարածքից 2-3 արջ է օգտվում: Քանի որ Ամուլսարի հանքի տարածքը զբաղեցնելու է այս և այլ կենդանական և բուսական տեսակների կենսամիջավայրի մի մասը, հենց այսպիսի ազդեցությունը մեղմելու կամ փոխհատուցելու նպատակով  Լիդիան Արմենիան ներդնելու է 5,7 միլիոն դոլար՝ Ջերմուկի ազգային պարկ կառուցելու և այդ տարածքում նույն տեսակների պաշտպանությունը ապահովելու համար:

/arm/pages/hanqardyunaberutyun/122/