Ամուլսարում ոսկու կորզումը իրականացվելու է կույտային տարրալվացման մեթոդով: Այս մեթոդը ներդրվել է 1960-ականներին ԱՄՆ-ի Նևադա նահանգում: Կույտային տարրալվացումը չի պահանջում հանքաքարի խիստ մանրացում և մեծ վերամշակման գործարաններ: Հանքից առաջացող թափոնների համար պոչամբարներ նույնպես չեն պահանջում:
Ամուլսարում ոսկով հարուստ հանքաքարը մանրացվելուց հետո փոխակրիչով տեղափոխվելու է կույտային տարրալվացման հարթակ: Հանքաքարի վրա կաթիլային համակարգով ավելացվելու է ցիանիդի նոսր լուծույթը (ծանոթացեք նաև Ամուլսարում ցիանիդի կիրառմանը), այնուհետև ոսկով հարուստ հեղուկը լցվելու է հատուկ ավազան, որտեղից էլ մղվելու է ոսկու կորզման գործարան: Ոսկին և արծաթը կորզվելուց հետո հեղուկին ավելացվում է ցիանիդ, քանի որ արտադրական պրոցեսում անընդհատ ավելացվում է նոր հանքաքար: Արտաքին միջավայր հեղուկ չի գնում, լուծույթն ամբողջությամբ նորից մղվում է արտադրական պրոցես:
Ամուլսարում կույտային տարրալվացման հարթակը ունի պաշտպանիչ մի քանի շերտ արտահոսքը կանխելու նպատակով: Այսպիսով սա լիովին փակ ցիկլ է, որի ընթացքում արդյունաբերական նյութը անընդհատ պտտվում է համակարգի մեջ: Հանքի փակումից հետո մի քանի ամիս շարունակ նույն համակարգով ավելացվում է միայն ջուր` առանց ցիանիդի, մինչև որ կույտը լիովին մաքրվի ցիանիդից: Այնուհետև կույտ ծածկվում է կավաշերտով, հողաշերտով և կանաչապատվում է:
Կույտային տարրալվացման հարթակի հեռավորության սահմանափակում գոյություն չունի: Այն պարզ պատճառով, որ ճիշտ նախագծման դեպքում հարթակը կարող է տեղադրվել ցանկացած հեռավորության վրա, եթե այն կառուցված է և կառավարվում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի պահանջներին համապատասխան: Ճիշտ կառավարման դեպքում ցիանիդը նույնքան անվտանգ կարող է լինել, որքան ցանկացած այլ քիմիական նյութ, որ կիրառվում է այլ արդյունաբերական գործընթացներում: Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակին ամենամոտ բնակավայրը Գնդեվազ համայնքն է` մոտ 1 կմ: Աշխարհում կան նմանատիպ և նույնիսկ ավելի մոտ գտնվող կույտային տարրալվացման հարթակների մի շարք օրինակներ`
/arm/pages/kuytayin-tarralvacum/124/