հետ

Ընկերության մասին

Լիդիան Արմենիա

Լիդիան Արմենիա

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքարդյունաբերական ընկերություն է, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը: Լիդիան Արմենիան (նախկինում` «Գեոթիմ») հիմնադրվել է 2005թ-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին ոսկու հանքավայրն է:  2011թ.-ին Լիդիանը Ամուլսարի հանքի հայտնագործման և հետախուզական աշխատանքների համար Mining Journal-ի կողմից արժանացել է «Հատկանշական նվաճումներ» մրցանակին:

Լիդիան Արմենիայի 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին: Վերջիններս ներդրումներ են իրականացնում հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում: 

Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագիրն է: Ընկերությունը միայն երկրաբանահետախուզական աշխատանքների վրա ծախսել է ավելի քան 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության փուլում ներդրել է 370 մլն ԱՄՆ դոլար, ևս 150-200 ԱՄՆ դոլար ընկերությունը նախատեսում է ներդնել Ամուլսարի ծրագրի շինարարությունը ավարտին հասցնելու համար:

Շինարարության փուլում ընկերությունը նախատեսում է ստեղծել 1000 ուղղակի աշխատատեղ, իսկ շահագործման 10 տարիների ընթացքում` 750 մշտական ուղղակի աշխատատեղ և 200 մշտական կապալառու:  Շահագործման ընթացքում Լիդիան Արմենիայի կողմից միայն վճարվելիք ռոյալթիները և շահութահարկը տարեկան կազմելեու են 60-70 մլն ԱՄՆ դոլար։

Լիդիանը` որպես պատասխանատու հանքարդյունաբերող

Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրի հարակից Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք և Սարավան համայնքները դիտարկում է որպես առաջնային գործընկերներ և ընկերության սոցիալական ծրագրերը ուղղված են այս համայնքների կայուն զարգացման ապահովմանը: Այդ նպատակով ընկերությունը 2007թ. ի վեր սոցիալական ծրագրերում ներդրել է ավելի քան 4մլն ԱՄՆ դոլար` ֆինանսավորելով գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, անասնապահության ոլորտներում 90-ից ավելի ծրագրեր, ինչպես նաև փոքր և միջին 50-ից ավել բիզնեսներ:

Լիդիան Արմենիան Ամուլսարի հանքի բնապահպանական ուսումնասիրությունները և բնապահպանական կառավարման նախագծումը սկսել է 2008թ.: Ծրագրի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման (ԲՍԱԳ) փաստաթղթերը իրենց ծավալով և որակով աննախադեպ են Հայաստանում: Միայն այդ փաստաթղթերի կազմման վրա ընկերություն ծախսել է ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար` ներգրավելով միջազգային և տեղական հեղինակավոր գիտական հաստատություններ (Wardell Armstrong InternationalGolder AssociatesGlobal Resource EngineeringTreweek Environmental ConsultantsEnvironmental Resource ManagementLUC և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն և այլն):

Ընկերության պարտավորվել է առաջնորդվել Էկվատորյան սկզբունքներով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողական չափանիշներով և պահանջներով:

Լիդիան Արմենիան Հայաստանում առաջին ընկերությունն է, որ անդամակցում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին, իսկ Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որը սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:

Լիդիան Արմենիան կարևորում է առողջության և աշխատանքային անվտանգության մշակույթի փոխանցումն ու պահպանումը իր աշխատակիցների, կապալառուների շրջանում, ինչպես նաև հարակից համայնքներում: Այս ոլորտում ընկերությունը առաջնորդվում է միջազգային ընդունված ստանդարտով: 2017թ. ընկերությունը շինարարական ամենաթեժ աշխատանքների փուլում գրանցեց 2 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը, որը նշանակալի է նույնիսկ միջազգային փորձառու ընկերությունների համար:

/arm/pages/lydian-armenia/67/