հետ

Միֆեր

Լիդիան Արմենիայի և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ամենատարածված միֆերը

Տարիներ շարունակ Լիդիան Արմենիայի և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ տարածվել են ամենաանհավանական և անհեթեթ միֆերը` փորձելով հանրության մեջ բացասական վերաբերմունք ձևավորել ընկերության և ծրագրի նկատմամբ: Լիդիան Արմենիան` որպես պատասխանատու ընկերություն, կարևորում է ծրագրի շահագրգիռ կողմերի հետ թափանցիկ հարաբերությունների ձևավորումն ու շարունակական զարգացումը, իր պարտականությունն է համարում նրանց ներկայացնել տարածված միֆերի վերաբերյալ իրականությունը:

Ամուլսարը Կաքավասարը չէ

Տարածված միֆերից է` իբր Ամուլսարի ոսկու հանքավայրը հայտնաբերվել է դեռևս խորհրդային տարիներին և այն նույն Կաքավասարի հանքավայրն է: Ամուլսարը և Կաքավասարը ամբողջովի տարբեր հանքավայրեր են: Այս պնդումը որևէ աղերս չունի իրականության հետ: Ամուլսարի ոսկու հանքավայրը հայտնաբերվել է Հայաստանի անկախությունից հետո հայ և օտարազգի երկրաբանների խմբի կողմից` Թիմ Քոֆլինի և Հայկ Ալոյանի գլխավորությամբ, լայնամասշտաբ ուսումնասիրությունների արդյունքում: Խորհրդային շրջանում արծաթ-բազմամետաղ ուսումնասիրություններ իրականացվել են ոչ թե Ամուլսարում, այլ Կաքավասարում: Երկրաբանական քարտեզների վրա նույնիսկ անզեն աչքով կարելի է համոզվել, որ Կաքավասարը և Ամուլսարը ունեն տարբեր մորֆոլոգիական և երկրաբանական կառուցվածքներ:

Ավելին, 2005թ.-ից Լիդիան Արմենիայի կողմից Ամուլսարում սկսված որոնողահետախուզական աշխատանքներին զուգահեռ, Կաքավասարում երկրաբանական ուսումնասիրություններ է իրականացրել մեկ այլ ընկերություն, որին 2004-2010թթ. ընթացքում պատկանել է համապատասխան լիցենզիան:

Ամուլսարում ուրանի արդյունահանվող պաշարներ չկան

Համաձայն մեկ այլ միֆի, որը փորձում են հիմնավորել 1952-1954թթ. «Գրոմովյան» արշավախմբի հետազոտություններով, Ամուլսարում իբր առկա են ուրանի արդյունահանվող պաշարներ: Այն, որ այս պնդումը ևս իրականության հետ կապ չունի, հաստատվել է նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից 2020թ. օգոստոսին: Ավելին, «Գրոմովյան» հետազոտություններում նշված այն հատվածը, որտեղ կան ուրանի ոչ արդյունահանվող պաշարներ, գտնվում է Ամուլսարի ծրագրի բացահանքերից, այսինքն այն հատվածից, որտեղ իրականացվելու է հանքարդյունահանում, ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա: Այս կարևոր հանգամանքը սահուն կերպով մշտապես շրջանցում են Ամուլսարի ծրագրի այն ընդդիմախոսները, ովքեր հղում են անում «Գրոմովյան» հետազոտություններին այս միֆը հաստատելու համար:  

Ամուլսարի ծրագրում թուրքական կապիտալ չկա

Ինչպես գիտեք, մինչև 2020թ. մայիս ամիսը Լիդիան Արմենիայի 100% բաժնետերն էր հանդիսանում Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլ բաց բաժնետիրական ընկերությունը, ինչը նշանակում էր, որ ընկերության բաժնետոմսերը ազատ վաճառքի էին ներկայացված միջազգային շուկայում և յուրաքանչյուր ոք աշխարհի ցանկացած անկյունում` անկախ ազգությունից, մասնագիտությունից կարող էր ձեռք բերել բաժնետոմսեր և վաճառել դրանք ցանկացած պահի: Ուստի բացի Լիդիան Ինթերնեյշնլի հիմնական ինստիտուցիոնալ խոշոր բաժնետերերից (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա, Amber Capital, Franklin Resources, Donald Smith Value Fund LP, Van Eck և այլն), ովքեր տիրապետում էին բաժնետոմսերի հիմնական փաթեթը, ծրագրի մանր բաժնետերերի շարքում էին մի քանի հազար նաև ֆիզիկական անձ հանդիսացող բաժնետերեր` ամենատարբեր ազգությունների` այդ թվում նաև բազմաթիվ հայեր Հայաստանից և սփյուռքից: Հետևաբար նման պայմաններում Ամուլսարի ծրագրում որևէ թուրքական կամ այլ ազգության կապիտալի մասին խոսելը ուղղակի անհեթեթություն է:

Բայց անհրաժեշտ է շեշտել, որ նույնսիկ վերոգրայլ բացատրության կարիքը չկա` հաշվի առնելով, որ 2020թ. Լիդիանի վերակառուցման գործընթացի  արդյունքում, Ընկերությունը ոչ միայն ապացուցակվեց ֆոնդային բորսայից, այլ Լիդիան Արմենիան իր Ամուլսարի ծրագրով անցավ Լիդիան Կանադա Վենչուրս ընկերությանը, որի 100% բաժնետերերն են ամերկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերությունները: Այսինքն` Ամուլսարում մենք կարող ենք խոսել բացառապես ամերիկյան և կանադական կապիտալի մասին, իսկ մնացածը փաստերի աղավաղում և մանիպուլյացիա է:

/arm/pages/myths-about-amulsar/126/