հետ

Նորություններ

Ինչու՞ է Գեոթիմը սոցիալական ներդրումներ անում՝ մինչ շահույթ ստանալը
Ինչու՞ է Գեոթիմը սոցիալական ներդրումներ անում՝ մինչ շահույթ ստանալը 26-08-2015 Հարցազրույց Գեոթիմ ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանի հետ
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը այցելեցին Ամուլսար
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը այցելեցին Ամուլսար 19-08-2015 Օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այցելեցին Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության Ամուլսարի ծրագրի տարածք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ: Նրանք շրջայց կատարեցին Ամուլսարի ոսկու ծրագրի տարածքում Լիդիանի դուստր ընկերության՝ Գեոթիմ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ:
Ամուլսարի ծրագիր: Հարց և պատասխան
Ամուլսարի ծրագիր: Հարց և պատասխան 18-08-2015 Ամուլսարի հնարավոր բնապահպանական և սոցիալական ռսիկերը հայտնաբերելու և կանխարգելիչ և մեղմացուցիչ միջոցառումների առաջարկների վրա աշխատել են ավելի քան 50 միջազգային և տեղական գիտնականներ և մասնագիտական կազմակերպություններ: ԲՍԱԳ-ը հրապարակվել է մայիսի 27-ին և հասանելի է Գեոթիմի և Լիդիանի կայքում:
Գեոթիմի քննարկումները բաց են բոլոր շահագրգիռ կողմերի համար
Գեոթիմի քննարկումները բաց են բոլոր շահագրգիռ կողմերի համար 18-08-2015 Լիդիան ինթերնեյշնլի դուստր ընկերությունը՝ Գեոթիմ ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ Ամուլսարի հարակից համայնքներում՝ Գնդեվազում, Սարավանում, Գորայքում ինչպես նաև Ջերմուկ քաղաքում կայացել են Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շուրջ մի շարք հանդիպումներ և խորհրդակցություններ: Հանդիպումները բազմաթիվ մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին կառուցողական երկխոսության համար: Առանձին հանդիպումներ առանձին հարցրերի վերաբերյալ տեղի կունենան ըստ համայնքների ներկայացուցիչների խնդրանքի:
Գեոթիմի աջակցությամբ 8 երեխաներ մեկնել են Վիքիճամբար
Գեոթիմի աջակցությամբ 8 երեխաներ մեկնել են Վիքիճամբար 23-06-2015 «Գեոթիմ» ընկերությունը շարունակում է սոցիալական ծրագրեր իրականացնել Ամուլսարի հանքավայրի ազդակիր համայնքների բնակիչների համար: Այս տարի ընկերության ֆինանսավորմամբ ազդակիր համայնքների 8 երեխաներ մասնակցում են Աղվերանում մեկնարկած Վիքիճամբարի՝ սովորելով Վիքիպեդիայում եւ Վիքիբառարանում հոդվածներ խմբագրել:
Ջերմուկում մեկնարկել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը
Ջերմուկում մեկնարկել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը 16-06-2015 Հունիսի 15-ին Ջերմուկում մեկնարկեց Կարեն Ասրյանիհիշատակին նվիրված շախմատի մրցաշարը: Գեոթիմը 2011թվականից համագործակցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ՝ աջակցելով այս մրցաշարի անցկացմանը:
Հանքարդյունաբերություն. միֆեր և իրականություն
Հանքարդյունաբերություն. միֆեր և իրականություն 26-05-2015 Բնապահպանական կառավարման ոլորտում 14 տարվա մասնագիտական փորձի բերումով կարող եմ ասել, որ ամբողջովին տիրապետում եմ Հայաստանի բնապահպանական խնդիրներին: Որպես ՀՀ քաղաքացի կիսում եմ ակտիվ քաղաքացիների մտահոգությունները՝ ներառյալ, բայց ոչ միայն, հանքարդյունաբերության վերաբերյալ: Միևնույն ժամանակ նաև վստահ եմ, որ հանքարդյունաբերությունը կարող է այլ կառավարում ունենալ:
Ի պատասխան Գեոթիմին ուղղված հարցերի
Ի պատասխան Գեոթիմին ուղղված հարցերի 01-04-2015 Գեոթիմ ՓԲԸ-ն անցած 8 տարիների ընթացքում Ամուլսարի շրջակա համայնքներում անցկացրել է 11 հանրային լսում և ավելի քան 170 հանդիպում համայնքների հետ: Հաշվի առնելով, որ Ամուլսարի հանքը դեռևս չի շահագործվում, սա թերևս աննախադեպ քանակի համայնքային հանդիպումներ են: Այս 8 տարիների ընթացքում ազդակիր համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել են ծրագրի բոլոր մանրամասները, քննարկվել են բոլոր խնդիրները, պատասխաններ են հնչել ցանկացած բարձրացված հարցին: Համայնքների հետ մենք ունենք փոխադարձ վստահության մթնոլորտ և մշտական ակտիվ կապ:
Կառլ Նիքոլաս. Ամուլսարում կիրառվում է միջազգային լավագույն փորձը
Կառլ Նիքոլաս. Ամուլսարում կիրառվում է միջազգային լավագույն փորձը 16-03-2015 «Լիդիան ինթերնեյշնլի» դուստր ընկերության՝ «Գեոթիմի» ներկայացուցիչները հաճախ են խոսում Ամուլսարում կիրառվելիք ժամանակակից տեխնոլոգիաների եւ բնապահպանական կառավարման միջոցով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ընկալումը փոխելու մասին: Այսօր զրուցել ենք Ամուլսարի ծրագրի անկախ փորձագետ, գիտությունների թեկնածու (Բնապահպանական ախտորոշում, Imperial College of London) Կառլ Նիքոլասի հետ` ժամանակակից հանքարդյունաբերության մասին եւ Կայուն զարգացման գծով «Գեոթիմի» ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու (երկրաբնապահպանություն) Արմեն Ստեփանյանի հետ՝ ծրագրի շուրջ հնչող որոշ մտահոգությունների մասին:
Դուգլաս Թոբլեր. «Ամուլսարի ծրագիրն իր հետ կբերի նոր տեխնոլոգիաներ և համաշխարհային կարգի ժամանակակից հանքավայրի շահագործման փորձ»
Դուգլաս Թոբլեր. «Ամուլսարի ծրագիրն իր հետ կբերի նոր տեխնոլոգիաներ և համաշխարհային կարգի ժամանակակից հանքավայրի շահագործման փորձ» 21-02-2015 Scotia Capital Inc.-ը Կանադայում տեղակայված ճանաչված ֆինանսական հաստատություն է, որի գլխավորությամբ վերջերս «Լիդիան Ինթերնեյշնլի» ծրագրում 16,5 միլիոն կանադական դոլար ներդրվեց բանկերի խմբի կողմից: Մասնակից կանադական բանկերի շարքում են նաև GMP Securities L.P., BMO Nesbitt Burns Inc. և National Bank Financial Inc.-ը: Այս բանկերը հանքարդյունաբերության ֆինանսավորման ոլորտի առաջատար բանկերից են: Այս բանկերի և ներդրողների կողմից «Լիդիանի» բաժնետոմսերի հանդեպ հետաքրքրությունը կարող է դիտվել` որպես նրանց կողմից հետաքրքրություն Հայաստանի հանդեպ: «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր ֆինանսական տնօրեն Դուգլաս Թոբլերը պատասխանել է ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ մի քանի հարցի: