հետ

Նորություններ

Գողություն եւ վանդալիզմ Ամուլսարում
Գողություն եւ վանդալիզմ Ամուլսարում 24-07-2020 «Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ այսօր` հուլիսի 24-ին, ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները: Հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է «Լիդիանը» ապօրինության հետեւանքով զրկված էր սեփական տարածք մուտքի հնարավորությունից, եւ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդկանց ելումուտը կարող էր տեղի ունենալ առանց ընկերության գիտության, ընկերությունն արդեն իսկ հայտնել էր Ամուլսարի տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ: Լրացուցիչ մտահոգության տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդիկ «Լիդիանի» սեփականություն հանդիսացող տարածքում, «Լիդիանի» կողմից ներգրավված պահնորդական ծառայության փոփոխությանը հունիսի 30-ին արձագանքեցին բուռն դիմադրությամբ՝ հայտարարելով, որ իրենք նախորդ պահնորդական ծառայության հետ ունեին պայմանավորվածություններ՝ տե՛ս տեսանյութը։ Գույքագրման աշխատանքների հենց սկզբից հանձնաժողովը արձանագրել է տարածքում թե՛ ենթադրյալ գողությունների նշաններ, թե՛ վանդալիզմի ակնհայտ դեպքեր։ Ամուլսարի տարածքում առկա է «Լիդիանին» պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք, ներառյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ շինանյութեր, չավարտված շինարարությամբ տարբեր հանգույցներ, որոնք առերեւույթ ենթարկվել են թալանի եւ վանդալիզմի։ Ընդգծենք, որ երկու տարի երկրի խոշորագույն ներդրողի տարածքում այս ակնհայտ ապօրինությունը տեղի է ունեցել իրավապահ մարմինների լիակատար թողտվությամբ։ Գույքագրման ընթացիկ արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին, օրենքի շրջանակներում համապատասխան գործողությունների պահանջով։
Դեռևս ապացուցված չէ՝ կա՞ արդյոք Ամուլսարի դեմ պայքարի հետեւում այլ հանքերի կողմից ֆինանսավորում
Դեռևս ապացուցված չէ՝ կա՞ արդյոք Ամուլսարի դեմ պայքարի հետեւում այլ հանքերի կողմից ֆինանսավորում 21-07-2020 Առ այսօր որևիցե ակտիվիստ այդպես էլ չի ներկայացրել իր կողմից արված հայտարարությունը հավաստող փաստարկներ:
Ապօրինի շրջափակում՝ պետության թողտվության պայմաններում
Ապօրինի շրջափակում՝ պետության թողտվության պայմաններում 16-07-2020 Մեր նախաձեռնած բոլոր գործողությունները գտնվում են օրենքի սահմաններում:
Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք
Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք 14-07-2020 Ապօրինության իրականացումը և դրա հանդուրժումը հավասարազոր է Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանքի:
«Լիդիան Արմենիան» ծրագրում է վերսկսել աշխատանքներն Ամուլսարում
«Լիդիան Արմենիան» ծրագրում է վերսկսել աշխատանքներն Ամուլսարում 11-06-2020 Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը. դատարանը վճռեց
Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը. դատարանը վճռեց 11-06-2020 Նազելի Վարդանյանի հայտարարությունը չունի փաստական հիմք, կրել է ոչ հավաստի զրպարտող բնույթ:
«Լիդիան Արմենիան»՝ Ամուլսարի ծրագրի հնարավոր լրացուցիչ ուսումնասիրության վերաբերյալ
«Լիդիան Արմենիան»՝ Ամուլսարի ծրագրի հնարավոր լրացուցիչ ուսումնասիրության վերաբերյալ 19-03-2020 Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել, ինչը չի կարելի ասել «Լիդիանի» և Ամուլսարի ծրագրի հանդեպ ՀՀ կառավարության գործողությունների ու անգործության վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցերի մասին:
«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին՝ կոչ անելով կառավարությանը վերականգնել «Լիդիանի» օրինական իրավունքները
«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին՝ կոչ անելով կառավարությանը վերականգնել «Լիդիանի» օրինական իրավունքները 28-02-2020 Կոչ ենք անում ՀՀ կառավարությանն առաջնորդվել Վարչական դատարանի վճռով և վերականգնել «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը

/index.php?m=news&lang=arm&onp=5&slim=10