հետ

Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) ամփոփումը մոտ է ավարտին

Գեոթիմ ընկերությունը ուրախ է տեղեկացնել Ամուլսարի ծրագրի միջազգային Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) աշխատանքների ամփոփման ուղղությամբ զգալի առաջընթացի մասին: Ավարտին հասնելուն պես ԲՍԱԳ-ը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար` հայերենով և անգլերենով, geoteam.am և lydianinternational.co.uk կայքերում: Առաջիկա ամիսներին մենք նախատեսում ենք Հայաստանում շահագրգիռ բոլոր կողմերի հետ անցկացնել ԲՍԱԳ-ի հանրային քննարկումներ:

ԲՍԱԳ-ի մասին

Միջազգային չափանիշներով հանքային ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը գնահատող հիմնարար փաստաթուղթը միջազգային անկախ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է` ԲՍԱԳ-ը:
Ամուլսարի ծրագրի ԲՍԱԳ-ը պատրաստվել է Էկվադորյան սկզբունքների, նաև Գեոթիմի մայր ընկերության` Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետերերի`Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) չափանիշներին համապատասխան: 
Էկվադորյան սկզբունքները հանքային ծրագրերի բնապահպանական, սոցիալական պատասխանատվության չափանիշների վերահսկման համար նախատեսված հիմնական միջազգային կանոններն են: Դրանք մշակվել են 2003թ. մի շարք առաջատար ֆինանսական հաստատությունների կողմից: Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետերերը` ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը Էկվադորյան սկզբունքների անդամ կազմակերպություններ են և դա լավագույն երաշխիքն է, որ Ամուլսարի ծրագիրը կիրականացվի միջազգային ամենաբարձր բնապահպանական և սոցիալական չափանիշների շրջանակներում: 
Ամուլսարի ԲՍԱԳ-ը բաղկացած է 3 մասից, 9 գլխից և շրջանակային կառավարման պլաններից ու հետազոտությունը հիմնավորող մի շարք հավելվածներից: Սա այս ոլորտում Հայաստանի համար աննախադեպ ծավալով ելակետային տեղեկությունների և գիտական ուսումնասիրությունների ամփոփում է, որը իրականացվել է միջազգային անկախ խորհրդատվական այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Wardell Armstrong International-ը, Golder Associates-ը և մի քանի այլ հեղինակավոր կազմակերպություններ, որոնք տասնամյակների փորձ ունեն աշխարհի տարբեր երկրների հանքային ծրագրերում:

ԲԱՍԳ-ը ներառում է բոլոր բնապահպանական խնդիրների, այդ թվում` ջրի, կենսաբազմազանության, լանդշաֆտի, ինչպես նաև առողջապահության, սոցիալական (ներառյալ` հնէաբանական և արոտավայրերի օգտագործման խնդիրները), անվտանգության և ապահովության խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրություն: 
Հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական, սոցիալական և առողջապահական բոլոր պոտենցիալ ազդեցությունների վերաբերյալ այն հսկայական տեղեկատվությունը, որ կա փաստաթղթում, կարող է ժամանակակից հանքարդյունաբերական տեխնոլոգիաների վերաբերյալ կրթական լավ բազա դառնալ:

Հանրության լայն շրջանակների լիարժեք տեղեկացվածությունը Ամուլսարի ծրագրի բոլոր մանրամասներին Գեոթիմի համար կարևոր նշանակություն ունի: Մենք բաց ենք կառուցողական քննարկման համար և վստահ ենք, որ հասարակությունը կարևորում է հանքարդյունաբերության հանդեպ պատասխանատու մոտեցումը: Համոզված ենք, որ Ամուլսարը կդառնա պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ բնապահպանական ու սոցիալական բարձր միջազգային չափանիշների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և թափանիցկ գործելաոճի առումով:

/index.php?m=newsOne&lang=arm&nid=1