հետ

Հայաստանը դարձավ ԱՃԹՆ թեկնածու երկիր

Մարտի 9-ին Կոլումբիայի Բոգոտա քաղաքում կայացած ԱՃԹՆ (EITI Արդյունահանող ճյուղերի թափանիցկության նախաձեռնություն) տնօրենների խորհրդի նիստում ընդունվել է ԱՃԹՆ թեկնածության Հայաստանի հայտը: Հիշեցնենք, որ այս կարևոր ձեռքբերումը մոտ երկու տարվա աշխատանքի արդյունք է և կառավարության, հասարակական կազմակերպությունների և հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներից կազմված բազմաշահառու խմբի արդյունավետ աշխատանքի առաջին մեծ ձեռքբերումը:

https://eiti.org/news/eiti-board-welcomes-armenia-to-eiti-family

Բազմաշահառու խմբի անդամ է նաև Լիդիան Արմենիայի Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը: Նա նույնպես Բոգոտայում էր Հայաստանի պատվիրակության հետ: Շնորհավորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին այս ձեռքբերման համար: Թե ինչ կտա Հայաստանին ԱՃԹՆ-ն, Արմեն Ստեփանյանը բացատրել էր դեռևս Բոգոտա մեկնելուց առաջ տված հարցազրույցում

/index.php?m=newsOne&lang=arm&nid=118