Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսար լեռան մերձակայքում ոսկու հանքի շահագործման կենսաբազմազանության կառավարման համապարփակ ծրագիր է մշակվել։ Այն հնարավոր է եղել իրագործել հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ու փորձագետների ավելի քան 7 տարվա ուսումնասիրությունների և մանրամասն հետազոտությունների արդյունքում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանն ասաց, որ ծրագրի նպատակն է հանքի գործունեության ընթացքում այնպես անել, որպեսզի էական կորուստներ չլինեն։ «Այսինքն՝ ամբողջ գործունեությունը պետք է կառավարվի այնպես, որ ընդհանուր առմամբ տվյալ տարածքում կամ տարածքից դուրս կորուստները հասցվեն զրոյի»:
Կարդալ ավելին՝ https://www.armenpress.am/arm/news/884284/
/index.php?m=newsOne&lang=arm&nid=120