հետ

Աշխատանքային անվտանգությունն Ամուլսարում

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարում է մեկ միլիոն ժամ/մարդ* առանց աշխատունակության ժամականավոր կորստի հանգեցնող վնասվածքի  ցուցանիշ արձանագրելու մասին: Սա աշխատանքում առողջության և անվտանգության մակարդակի չափման միավոր է և նշանակում է, որ ընդհանուր առմամբ բոլոր աշխատակիցները միասին ծրագրում աշխատել են մոտ մեկ միլիոն ժամ՝ առանց որևէ պատահարի, որը կարող էր հանգեցնել նույնիսկ մեկ օրվա անաշխատունակության: Միջազգային պրակտիկայում հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ընդունված գործելաոճ է՝ ընդհանուր աշխատակազմի կողմից աշխատած բոլոր ժամերի հանրագումարը՝ միլիոն ժամի սահմանագծին հասնելով, հայտարարել այդ մասին։

Ամուլսարի հանքի կառուցման շինարարական ամենաակտիվ աշխատանքները կատարվել են  ամբողջ 2017-ի ընթացքում, երբ իրականացվել է  հանքաշինության ընդհանուր աշխատանքի կեսից ավելին և ամենաբարդ հատվածը։ Տեղափոխվել է 16 միլիոն խորանարդ մետր հող, կառուցվել է  40 կմ-ից ավելի ճանապարհ և ներկրվել է մոտավորապես 70 միլիոն դոլարի սարքավորումներ և ծանր տեխնիկա։ Այս տարվա ընթացքում նաև կառուցվել և շահագործման է հանձնվել 960 մարդու համար նախատեսված շինարարական ավանը, ինչպես նաև ակտիվ ընթացքի մեջ է կույտային տարրալվացման հարթակի և այլ հանգույցների կառուցումը։ Այս ամբողջ աշխատանքների ընթացքում, բավականին բարդ լանդշաֆտի և լեռնային ռելիեֆի պայմաններում որևէ լուրջ պատահար տեղի չի ունեցել և դա ընկերության կողմից խստորեն պահպանվող առողջության և անվտանգության կանոնակարգերի շնորհիվ է:

«Մեր հիմնական նպատակն է, ապահովել, որ մեր բոլոր աշխատակիցները աշխատանքից վերադառնան տուն առողջ և անվտանգ: Մենք ընդգծում ենք, որ առողջության և անվտանգության պահպանումը աշխատավայրում բոլորի պարտավորությունն է: Չկա որևէ գործ, որ այնքան կարևոր է, որի համար կարելի է շրջանցել անվտանգության կանոնները: Ամուլսարը շինարարության փուլում է, իսկ շինարարությունը բազմաթիվ ռիսկեր է պարունակում աշխատակիցների անվտանգության առումով: Վստահ ենք, որ անվտանգության խիստ մշակույթը աշխատավայրում կշարունակի ապահովել ռիսկերի նվազեցման առումով դրական արդյունք», - ասում է Լիդիան Արմենիայի առողջության և անվտանգության մենեջեր Դենիել Քարուն:  

«Լիդիան Արմենիայում» աշխատավայրում անվտանգության կանոնների ցանկացած խախտում, այդ թվում օրինակ՝ ոգելից խմիչքների օգտագործումը, հանգեցնում է աշխատանքային պայմանագրի խզման։

2017 թվականի ընթացքում հաջողությամբ իրականացվող  «զրո վնաս» նպատակը տարածվում է նաև հանքարդյունաբերության նախապատրաստման բնապահպանական աշխատանքների վրա, որոնք ևս իրականացվում են խիստ չափանիշների և կանոնակարգերի պահպանման պայմաններում՝ ինչպես շինարարության, այնպես էլ հանքի շահագործման ընթացքում։

/index.php?m=newsOne&lang=arm&nid=152