հետ

Ամուլսարի ծրագիրը կարևոր ցուցանիշ է գրանցել

Լիդիան Արմենիան ուրախությամբ տեղեկացնում է առողջության և աշխատանքային անվտանգության  ոլորտում ընկերության կարևոր ձեռքբերման մասին՝ այն է 2 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի: Հատկանշական է, որ այս ցուցանիշը գրանցվել է շինարարական աշխատանքների ամենաթեժ ժամանակահատվածում՝ ընդգրկելով ձմռան ամիսները: Սա միջազգային ստանդարտ է, որով գնահատվում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերությունների գործունեությունը: Այս ցուցանիշը նշանակում է, ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 2 միլիոն ժամ առանց որևէ պատահարի, որի հետևանքով ընկերության աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ ի վիճակի չլիներ վերադառնալ իր հիմնական պարտականություններին: Արդյունաբերական և շինարարական ընկերությունները սովորաբար 1 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշի նվաճումը համարում են մեծ ձեռքբերում: Իսկ Ամուլսարում շինարարության փուլում գրանցված 2 միլիոն մարդ/ժամ  ցուցանիշը նշանակալի է նույնիսկ միջազգային փորձառու ընկերությունների համար:

Հատկանշական է, որ այս ցուցանիշը գրանցվել է շինարարական աշխատանքների ամենաթեժ ժամանակահատվածում՝ ընդգրկելով ձմռան ամիսները: Սա միջազգային ստանդարտ է, որով գնահատվում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերությունների գործունեությունը: Այս ցուցանիշը նշանակում է, ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 2 միլիոն ժամ առանց որևէ այնպիսի պատահարի, որի հետևանքով ընկերության աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ ի վիճակի չլիներ վերադառնալ իր հիմնական պարտականություններին: Արդյունաբերական և շինարարական ընկերությունները սովորաբար 1 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը համարում են մեծ ձեռքբերում: Իսկ Ամուլսարում շինարարության փուլում գրանցված 2 միլիոն մարդ/ժամ ցուցանիշը նշանակալի է նույնիսկ միջազգային փորձառու ընկերությունների համար:
 
Ծրագրի շինարարությունն այս պահին ընթացքում է, մոտ 80%-ն արդեն իրականացվել է: Մի քանի միլիոն խ/մ հողային աշխատանքներ են կատարվել, 9000 խ/մ` բետոնային աշխատանքներ, 90 000 խ/մ դատարկ ապար արդեն իսկ տեղաշարժվել է, կառուցվել 1 մոտավորապես 20 կմ ճանապարհ: Ջրերի կառավարման համակարգի, ինչպես նաև բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարության զգալի մասն արդեն իրականացվել է: Այն փաստը, որ բարդ լեռնային տարածքում և եղանակային անբարենպաստ պայմաններում շինարարության ընթացքում որևէ լուրջ պատահար չի գրանցվել, ցույց է տալիս ընկերության պատրաստակամությունը հետևելու առողջության և աշխատանքային անվտանգության խիստ կանոնակարգերին:
 
«Մեզ համար ամենաբարդ խնդիրներից մեկն առողջության և աշխատանքային անվտանգության մշակույթը Լիդիանի և կապալառուների աշխատակիցներին փոխանցելն էր»,- ասել է՝ ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը։ «Երբեմն մենք ստիված ենք եղել կանգնեցնել մեր կապալառուների աշխատանքները, օրինակ, շինարարությունը ոչ անվտանգ իրականացնելու, կամ աշխատակիցների կողմից անհատական պաշտպանիչ միջոցները չկրելու պատճառով, քանի դեռ նրանք չեն ապահովել անվտանգության և առողջության անհրաժեշտ ստանդարտները: Շինարարության ռիսկերը շատ են և անվտանգության հստակ մշակույթի ներդրումը ապահովում է աշխատակիցների անվտանգությունը, նվազեցնում է ռիսկերը և խրախուսում է աշխատակիցներին աշխատել անվտանգ: 2 միլիոն մարդ/ ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Լիդիան Արմենիան» պատրաստ է ապահովել անվտանգության պրակտիկան ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան և շարունակել զարգացնել աշխատանքային անվտանգության մշակույթը Հայաստանում», - ասել է նա։