Warning: session_start(): open(/var/cpanel/php/sessions/alt-php56/sess_4355da5d0c35632f6eded669f31cd3ae, O_RDWR) failed: No such file or directory (2) in /home/lydianarmenia/public_html/sadmin/sys.php on line 2

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/lydianarmenia/public_html/sadmin/sys.php:2) in /home/lydianarmenia/public_html/sadmin/sys.php on line 2
Գլխավոր
հետ

Փակ ճանապարհների պատճառով Ամուլսարի տարածքում հնարավոր չէ իրականացնել բնապահպանական կառավարումը

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան»  չի կարողանում իրականացնել  հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և  իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ օրս չի կարողանում վերահսկել նաև փոշու նստվածքների կուտակումը, օդի որակի պասիվ մոնիտորինգը և այլն:
 
Նախորդ երկու նամակներում մասնավորապես նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անձնակազմը և առհասարակ ընկերությունն այս պահին չի կարող պատասխանատվություն կրել Ամուլսարի տարածքի համար, քանի դեռ ճանապարհները փակ են, և ընկերությունը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները: Բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունց, ինչը անընդունելի է՝ մասնավորապես հորդառատ անձրևները կարող են  հանգեցնել բնապահպանական չափանիշների շեղումերի։
 
Ընկերությունը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ամուլսարի տարածք իր աշխատակիցների անարգել մուտքը ապահովելու ուղղությամբ, այլապես կարող են լինել  բնապահպանական հետևանքներ:


Warning: Unknown: open(/var/cpanel/php/sessions/alt-php56/sess_4355da5d0c35632f6eded669f31cd3ae, O_RDWR) failed: No such file or directory (2) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/alt-php56) in Unknown on line 0