հետ

Ներդրումների արդյունավետության հետ կապված որոշ մտահոգությունների առիթով

Գեոթիմը կցանկանար անդրադաձնալ նաև վերջերս հաճախ բարձրաձայնվող մի քանի մտահոգության: 
Հաճախ հարց է հնչում, թե ինչպես կարող է պետությունը տնտեսական օգուտներ ստանալ հանքարդյունաբերությունից, եթե ընկերությունը մասնավոր է: Ներկայացնենք Լիդիանի դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ, ինչպես նաև այս տեսանկյունից Ամուլսարի ծրագրի առանձնահատկությունները:

Նախ, Լիդիան Ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է և ընկերության բաժնետոմսերը կարող են Տորոնտոյի ֆոնդային բորսայում ձեռք բերել բոլոր ցանկացողները: Մեր բաժնետերերի աշխարհագրությունը ձգվում է Եվրոպայից` ներառյալ Մեծ Բրիտանիան, մինչև Կանադա, ԱՄՆ, Ավստրալիա կամ Բրազիլիա և մեր ընկերությունում բաժնեմաս ունեն նաև հայեր ու սփյուռքահայ կապիտալով ընկերություններ: Ամեն օր մեր բաժնետոմսերը ազատորեն գնվում և վաճառվում են շուկայում և կախված այդ գործարքներից, մեր բաժնետերերի ցանկն ու աշխարհագրությունը կարող է փոփոխվել:

Ժամանակակից հանք կառուցելու և անվտանգության, բնապահպանական, սոցիալական միջազգային չափանիշներին հանքի համապատասխանությունն ու անհրաժեշտ փորձագիտությունը ապահովելու համար զգալի ներդրումներ են անհրաժեշտ: Աշխարհի բոլոր երկրները, թերևս բացառությամբ ամենահարուստների, հետախուզման և արդյունահանման համար միջազգային կապիտալի և գիտելիքի կարիքն ունեն:

Լիդիանը Հայաստան է բերում թե գիտելիքը, թե կապիտալը: Ամուլսարի հանքի շինարարության փուլում կիրականացվի մոտավորապես 270 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ևս մոտավորապես 200 մլն դոլար կներդրվի արդյունահանման ընթացքում:

/index.php?m=newsOne&lang=arm&nid=2