հետ

«Ոչ հինն է լուրջ, ոչ նորն է նոր, այսպիսի անլուրջ վերաբերմունք խոշորագույն միջազգային ներդրողի նկատմամբ»:

ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում ԼիդիանԱրմենիա ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը ներկայացնում է իրավիճակը:

-Պարոն Մելքումյան, Ամուլսարի շուրջ կրքեր բորբոքվել են, ինչնորություն կա  մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպիցհետո։

- Հարուցվել է քրեական գործ և Ընկերությունը հետամուտ է լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն: Օգոստոսի 24-ին փոխանցված Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ստուգման ակտը և հանձնարարականը ոչ մի խոսք չէին պարունակում աշխատանքները դադարեցնելու մասին: Նշված դրույթը հայտնվել է միայն 3 օր անց: Ճիշտ հակառակը՝ հանձնարարական կար որոշակի աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Այդ դրույթները հիմք ընդունելով Ընկերության աշխատակիցները գնացել էին աշխատավայր: Մինչդեռ վերջիններս այդպես էլ չկարողացան մուտք գործել հանքավայր, ավելին` տեղի ունեցավ բախում: Տպավորությունն այնպիսին էր, որ հանք  տանող ճանապարհն ապօրինի փակած անձինք, իրենց իսկ կողմից հրահրված բախմանը նախապես պատրաստված են եղել, ընդ որում այն տեղի է ունեցել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների և ծառայողների ներկայությամբ: Զինված, որոշ դեպքերում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, նշված անձինք, քարեր և շշեր էին նետում Ընկերության աշխատակիցների վրա: Պետք է արձանագրել, որ այդտեղ գտնվող անձանց մեծ մասն անգամ ըստ էության չի գիտակցում ինչի համար է «պայքարում», ուղղակի միացել է ֆինանսավորման անհայտ աղբյուր ունեցող այս խմբին: Միգուցե սա ուղղակի սադրա՞նք է խոշորագույն ներդրողի դեմ: Ամեն դեպքում պարզ չէ, թե ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվում Ընկերության դեմ ուղղված այս միջոցառումները: Գտնում ենք, որ իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ պարզելու ֆինանսվորման աղբյուրը, Ընկերության բնականոն աշխատանքը խաթարելու իրական նպատակն ու կազմակերպիչներին: Հատկանշական է, որ հիմա էլ դրամահավաք կազմակերպելու վերաբերյալ հայտարարություններ են տարածել, հարց է ծագում, իսկ մինչ <<դրամահավաք>> կազմակերպելը ինչ ֆինանսական միջոցներով է այս ամենը կազմակերպվել:

-Դուք ասում եք՝ լավագույն, բայց տեսչությունը նոր փորձաքննություն իրականացնելու և այդ ընթացքում Լիդիանի աշխատանքները կասեցնելու առաջարկ է  ներկայացրել կառավարությանը։

- Ուշադրության է արժանի  այն փաստը, որ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ստուգման ակտով և համապատասխան հանձնարարականով չի հիմնավորվել անգամ նման առաջարկի անհրաժեշտությունը: Ջրերի, օդի աղտոտման, թթվային դրենաժի անկառավարելիության ռիսկերի հետ կապված որևէ շեղում նախագծից չի հայտնաբերվել: Պետք է ընդգծել, որ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ներկայիս ղեկավարը`Արթուր Գրիգորյանը մինչ նշված պաշտոնը ստանձնելը, աննկուն պայքարել է Ամուլսարի շահագործման ծրագրի դեմ` այդ թվում խթանելով որոշ ակտիվիստների անլուրջ, որևէ գիտական հենք չունեցող կարծիքների տարածումը: Այս պարագայում առկա է շահերի բախում, տվյալ պարագայում վերջինս չէր կարող անկողմնակալ լինել: Գտնում ենք, որ Տեսչական մարմինը նպատակ է հետապնդել ամեն գնով տապալել Ամուլսարի ծրագիրը: Պատահական չէ, որ համապատասխան իրավասու մարմնի կողմից նախագծից որևէ շեղում չհայտնաբերոլու պարագայում որպես ՇՄԱԳ փորձաքննության ուժը կորցրած ճանաչելու հիմք գործածվեց այսպես կոչված <<նոր էկոլոգիական գործոններ>>-ը,,: «Նոր գործոնները» իբրև կարմիր գրքի թիթեռի և բուսատեսակին է վերաբերվում: Լիդիանը պատասխանել է այդ պնդմանը և կտա իր իրավական գնահատականը: Այն, որ Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը խիստ շահագրգիռ է ընկերության աշխատանքը տապալելու մեջ, ի սկզբանե հայտնի էր։ Ինչպես կարելի է այդ՝ օբյեկտիվություն պահանջող ուսումասիրությունը վստահել, լիվին կողմնակալ, արդեն իսկ կանխակալ կարծիքը բազմիցս հնչեցրած մարդուն։ Վերիջնս այդ լիազորությունը ըստ էության օգտագործում է Ծրագիրը տապալելու համար: Ու այս իրավիճակում անգամ՝ այսինքն ամենամեծ ցանկության պայմաններում՝ նրա գտած հիմքերն ուղղակի այդ թիթեռի քաշի լրջություն ունեն։


Կարդալ ավելին