հետ

Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության եւ կայուն երկիր ներկայացնելուն: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

- Ճի՞շտ է արդյոքոր Լիդիան Արմենիա ընկերությունը նախատեսում է կրճատել1500 աշխատակցի:

- Ավելի վաղ Ընկերությունն արդեն հայտարարել էր, որ հունիսից չի կարող պահել իր աշխատակազմին, եթե հնարավոր չլինի մուտք գործել հանքի տարածք եւ շարունակել շինարարական աշխատանքները: Մեր բաժնետերերը ներդրումներ են կատարել՝ Հայաստանում ոլորտի լավագույն չափանիշներով ժամանակակից հանքի շինարարության եւ շահագործման ֆինանսավորման նպատակով: Բաժնետերերի ներդրումները հնարավորություն էին տալիս նաեւ ապահովել Լիդիանի եւ կապալառու ընկերությունների 1400-ից ավելի աշխատատեղեր: Դեպի հանք տանող ճանապարհների անօրինական փակումը խոչընդոտում է Ընկերության բնականոն աշխատանքները։ Ցավոք սա արդեն հանգեցրել է Լիդիանի մոտ 300 եւ կապալառու ընկերություների ավելի քան 1000 աշխատակիցների գործազրկությանը վերջին երեք ամսում: Այս շաբաթ Լիդիանի եւս 100 աշխատակիցներ ստացել են աշխատանքից ազատման երկամսյա ծանուցում: Իրավիճակը շտկելու ուղղությամբ անհապաղ գործողությունների բացակայության դեպքում այս մարդիկ նույնպես կազատվեն աշխատանքից: Ճանապարհների ապօրինի շրջափակումը հանգեցրել են սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքների տարածաշրջանում: Ամուլսարի ծրագրի շուրջ իրավիճակն արդեն իսկ բացասական ազդեցություն ունի ներդրումների վրա:

 

- Համաձա՞յն եք արդյոք Ձեր դեմ առաջադրված մեղադրանքների հետըստ որի Ընկերությունը 18 միլիոն դրամի վնաս է հասցրել:
   Ի՞նչ եք պատրաստվում անելայդ կապակցությամբ:

- Ինչպես գիտեք, Բնապահպանության նախարարությունն արդեն հերքել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած նոր էկոլոգիական գործոնների վերաբերյալ հայտարարությունները, որոնց հիման վրա Տեսչական մարմինը հանձնարարել էր դադարեցնել մեր գործունեությունը: Ամուլսար իրենց երկրորդ այցից հետո, մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված թիթեռը չի բնադրվում եւ բազմանում Ամուլսարի տարածքում, իսկ իրենց հայտնաբերած բույսը Կարմիր գրքում գրանցված չէ: Եվ նախարարությունը հետեւաբար չի ընդունել այս հայտարարությունները որպես ՇՄԱԳ-ը վերանայելու հիմք: Մեր իրավաբաններն այժմ զբաղվում են ենթադրյալ այլ վնասների վերաբերյալ մեղադրանքների հարցով, որոնք, ի դեպ, հիմք չեն հանդիսանում լիցենզիան հարցականի տակ դնելու համար: Սակայն, կցանկանայի նշել, որ Տեսչական մարմինը բավականին ոչ պրոֆեսիոնալ եւ անպատասխանատու կերպով է վարվել հրապարակելով ենթադրություններ, որոնք կեղծ են:   

 

- Հուլիսի սկզբին Ջերմուկ կատարած իր այցի ժամանակ պարոն Փաշինյանն առաջարկել էր ստեղծել եռակողմ մեխանիզմ բնապահպան 
   ակտիվիստներիկառավարության եւ ընկերության մասնակցությամբ՝ տվյալ իրավիճակին լուծում գտնելու նպատակով:  Որեւէ 
   առաջընթաց գրանցվե՞լ է այդ հարցումթե վարչապետի առաջարկությունը գործնական ընթացք այդպես էլ չի ստացել:

- Պետական աուդիտից բացի կազմվել է աշխատանքային խումբ, որ հիմնականում կազմված է ակտիվիստներից եւ շատ քիչ մասնագետներից: Ընկերությունը ներգրավված չի եղել այս գործընթացում, բացի մի քանի հանդիպումներից: Մենք ստացել են խմբի անդամների առանձին եզրակացությունները: Հաշվետվություններից մի քանիսը կազմվել են հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից եւ պարունակում են ողջամիտ մեկնաբանություններ, որոնց մենք անդրադարձել ենք: Մինչդեռ մյուս եզրակացությունները կազմվել են ակտիվիստների կողմից եւ դժբախտաբար չեն պարունակում ոչ փաստեր, ոչ գիտական հիմնավորումներ, ոչ էլ հիմքեր, ինչպես եւ նրանց հարցազրույցների եւ ելույթների մեծ մասը: Հասկանալի է, որ կան մարդիկ, որոնք  արդյունաբերության այս ճյուղի հանդեպ ունեն ծայրահեղ բացասական մոտեցում: Սակայն, եթե մենք չսկսենք ոլորտի մասին խոսել գիտական փաստարկներով, հանքարդյունաբերության վերաբերյալ ընկալումները կմնան այս մարդկանց կողմից առաջ մղվող էմոցիոնալ հարության վրա եւ հանքարդյունաբերության ոլորտը ոչ մի խթան չի ունենա համապատասխանեցնելու աշխատանքի որակը միջազգային լավագույն չափանիշերին:

 

- Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության դիրքորոշումը «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ 
  հաշվի առնելով այն փաստըոր Ընկերությունը բազմիցս դիմել է վարչապետին հարցին լուծում տալու խնդրանքով:

- Կարծում եմ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության եւ կայուն երկիր ներկայացնելուն: Արդեն չորս ամիս է, ինչ դեպի երկրի խոշորագույն ներդրումային ծրագրի տարածք տանող ճանապարհներն անօրինական կերպով փակ են պահվում կասկածելի նպատակներով եւ անհայտ ֆինանսավորմամբ մի խումբ մարդկանց կողմից: Համայնքներում իրավիճակը շատ լարված է: Մինչդեռ, իրավապահ մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում օրինականությունը վերականգնելու եւ այս ամենի ետեւում կանգնած քրեածին տարրերի բացահայտման նպատակով: Սա ոչ մի դեպքում չի կարող գնահատվել որպես նորմալ եւ ընդունելի իրավիճակ, որը, կարծում եմ, ուղղակիորեն հարվածում է երկրին: 

 

- Օգոստոսի 13-ինփոխվարչապետը Լիդիանի աշխատակիցներին խոստացել էր հարցի վերաբերյալ պատասխան հնչեցնել 15 օրվա
  ընթացքումԴուք որեւէպատասխան ստացել ե՞քի՞նչ է ասվում դրանում:

- Ճանապարհները դեռեւս փակ են պահվում 10-12 անձանց կողմից: Տեղյակ եմ, որ համայնքների բնակիչները նորից են հանդիպել փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Գիտեմ նաեւ, որ երեկ համայնքների 100-ից ավելի բնակիչներ գնացել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու մարզպետարանում: Բայց որեւէ հստակ պատասխան համայնքի բնակինչները դեռեւս չեն ստացել: 

 

- Պատրաստվու՞մ եք արդյոք բողոք ներկայացնել ցուցարարների դեմ եւ բախումների ժամանակ ոստիկանության անգործության 
  վերաբերյալՕգոստասի 27-ի բախումների ժամանակ ոստիկանությունը ոչինչ չի՞ ձեռնարկել:

- Այո, մեր իրավաբաններն արդեն բողոք են ներկայացրել: Հույս ունենք, որ կտեսնենք օրենքի գերակայությունը գործնականում:

 

- Որքա՞ն եք գնահատում Ընկերությանը հասցված վնասը բնապահպանների բողոքների մեկնարկից ի վեր

- Ես չեմ կարող ձեզ կոնկրետ թվեր տրամադրել, քանի որ, իրավաբանները պետք է հաշվարկեն վնասը, սակայն պատկերացրեք, որ խոսքը ահռելի վնասների մասին է: Ընկերությունը մտադիր է այս վնասների պատասխանատվության հարցը բարձրացնել:


- Լիդիան Արմենիան կարո՞ղ է լքել Հայաստանը՝ հաշվի առնելով ներկայիսիրավիճակը:

- Լիդիանը օրինական իրավունք ունի աշխատելու: Մեր բոլոր թույլտվություններն օրինական են, իրավաչափ եւ համապատասխանում են ազգային եւ միջազգային օրենսդրությանը: Ես վստահ եմ, որ Լիդիանը բնապահպանական կառավարման լավագույն օրինակն է: Թե՛ իրավական, թե՛ բնապահպանական տեսանկյունից ընկերությունը եւ ծրագիրը համապատասխանում են հայաստանյան ու նաեւ միջազգային օրենսդրությանը: Ինչպես հասկանում եք,  մենք պարտավորություններ ունենք մեր բաժնետերերի հանդեպ: Չգիտեմ ինչ նկատի ունեք ասելով «լքել Հայաստանը»,  բայց եթե Ընկերությունը շարունակի զրկված լինել աշխատանքներն իրականացնելու օրինական հնարավորությունից, դա, անշուշտ կունենա լուրջ իրավական հետեւանքներ:  Մենք, որպես Լիդիանի աշխատակիցներ ու երկրին նվիրված քաղաքացիներ, չենք ցանկանա դրա ականատեսը լինել: Մենք ցանկանում ենք կառուցել ժամանակակից, պատասխանատու եւ լավ կառավարվող հանք: Բայց եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի բոլոր հնարավորությունները իր իրավունքները պաշտպանելու համար: