հետ

«Լիդիանը» նոր տեղեկություններ է ներկայացնում վերակազմավորման գործընթացի վերաբերյալ

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունն (TSX:LYD) երեկ հայտարարել է, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն և անուղղակիորեն ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություններին, այն է՝ Lydian Canada Ventures Corporation (այսուհետ՝ «Լիդիան Կանադա») և Lydian U.K. Corporation Limited (այսուհետ՝ «Լիդիան ՄԹ»), Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտով (այսուհետ՝ ԸՊՀԱ) նախկինում տրամադրված պաշտպանությունը երկարաձգվել է մինչև սույն թվականի մարտի 2-ը։  Միաժամանակ ԸՊՀԱ-ի պաշտպանության շրջանակներում վարկատուներն ու այլոք զերծ են մնում Ընկերության, «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» և նրանց պատկանող մի շարք ուղղակի դուստր ընկերությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ որևէ պահանջ ներկայացնելուց։

/index.php?m=newsOne&lang=arm&nid=253