հետ

Գեոթիմի աջակցությունը Լեռնային հեծանվորդների ասոցիացիային

Հունիսի 9-ին, Լեռնային հեծանվորդների հայկական ասոցիացիան կազմակերպել էր առաջին Cross-country մրցույթը` աջակցելու Հայաստանում լեռնային հեծանվասպորտի զարգացմանը: Միջոցառումը նվիրվել էր Բնապահպանության համաշխարհային օրվան:

Գեոթիմը սիրով ընդունեց  միջոցառումը հովանավորելու առաջարկը՝ որպես հանքարդյունաբերության ոլորտում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բնապահպանական կառավարման միջազգային լավագույն փորձի կիրառմանը հավատարիմ ընկերություն:

Ասոցիացիայի նախագահ Վահագն Լևոնյանը շնորհակալություն հայտնեց Գեոթիմին միջոցառմանը աջակցելու համար` ընդգծելով բնապահպանական պատասխանատվության կարևորությունը և նշեց, որ Գեոթիմը շարունակ ցուցադրում է իր հավատարմությունը բնապահպանական բարձր չափանիշներին և ուշադիր է բնության պահպանության խնդիրների հանդեպ:

Շուրջ 30 մասնակիցների թվում կային նաև կանայք: Հաղթողը Համլետ Գևորգյանն էր, որին որպես մրցանակ հանձնվեց լեռնային հեծանիվ:

Նախկինում Հայաստանում հեծանիվը որպես փոխադրամիջոց լայն տարածում չուներ: Վերջերս սակայն այն ավելի ու ավելի է ընկալվում, որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց, ինչպես նաև հաճելի զբաղմունք և մարզվելու միջոց: Հեծանվորդների թիվը Երևանում ավելանում է:

/index.php?m=newsOne&lang=arm&nid=28