հետ

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Ամուլսարը

«Լիդիան Արմենիան» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Ընդհանրապես Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի` Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարները մշտապես մտահոգել են Ադրբեջանին, իսկ ծրագիրը եղել է հարևան երկրի մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա այժմ նրանք լուրեր են տարածում, թե իբր «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար: Սա իհարկե չունի և երբևէ չի կարող ունենալ որևէ կապ իրականության հետ:
 
Սակայն զավեշտալին այն է, որ որոշ հայաստանյան լրատվական կայքեր լծվել են երկրի միջազգային խոշոր ներդրողի վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության տարածմանը Հայաստանում: Հասկանալի է, որ Ադրբեջանին անհանգստացնում են ներդրումները Հայաստանում, բայց մտահոգիչ է, որ նույնիսկ պատերազմից հետո մեր երկրում դեռ կարող են թիրախավորել միջազգային խոշոր ներդրողին` անտեսելով երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման համար ներդրումների կարևորությունը: