հետ

Առանց նոր աշխատատեղերի Ջերմուկը չի գոյատեւի (վիդեո)

ԳԱԼԱ-ն անդրադարձել էր Ջերմուկ քաղաքում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին: Քաղաքաբնակների մեծ մասն աշխատանք չգտնելով` ստիպված են լինում լքել հայրենի քաղաքը: Ջերմուկցիների գնահատմամբ` իրավիճակային փոփոխություն քաղաքում կարձանագրվի, եթե տնտեսական ակտիվություն լինի եւ գործարկվեն նոր աշխատատեղեր: Տնտեսական խոշոր ներդրումային ձեռնարկ է Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը: Այն թեև գտնվում է Ջերմուկից ավելի քան 12 կմ հեռավորության վրա, այդուհանդերձ ջերմուկցիներից շատերը տնտեսական ակտիվության ու նոր աշխատատեղերի հույսը կապում են այդ ծրագրի հետ: Ինչ վերաբերում է որոշ մտավախություններին, թե ոսկու հանքի շահագործումը կվնասի տուրիստական քաղաքին, ապա ըստ բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության ավագ փոխնախագահի` ընկերությունն արդեն մի քանի տարի իրականացնում է ազդեցությունների գնահատում: Իսկ ծրագրի տնտեսական ազդեցությունը Ջերմուկի վրա, ըստ հետազոտության, միայն դրական կարող է լինել:
 

/index.php?m=newsOne&lang=arm&nid=39