հետ

Լիդիան ընկերությունը հայտարարում է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման դրական արդյունքների մասին

Ուշադրություն դարձրեք, որ թարգմանությամբ պայմանավորված՝ Մամլո հաղորդագրության հայերեն տարբերակը կարող է տարբերվել: Ուստի, եթե անգլերեն և հայերեն տարբերակների մեջ տարբերություն կա, ապա գերակշռում է անգլերեն տարբերակը:

ՏՈՐՈՆՏՈ, Օնթարիո, 2014թ. սեպտեմբերի 11 – Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ ընկերությունը (TSX:LYD) (այսուհետ՝ Լիդիան կամ Ընկերություն) այսօր հայտարարեց Ընկերությանը 100%-ով պատկանող Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքները: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Ամուլսարի Ծրագիրը լավ հնարավորություն է իրականացնելու հանքի շահագործման լայնամասշտաբ, քիչ ծախսատար աշխատանքներ՝ կատարելով բաց եղանակով հանքարդյունահանում  և ավանդական կույտային տարրալվացմամբ ոսկու կորզում: Սույն մամլո հաղորդագրությունում նշված բոլոր գումարներն արտահայտված են ԱՄՆ դոլարով, եթե այլ բան նշված չէ:

 

Կարևոր փաստեր

  • Ընդհանուր 2,1 մլն. ունցիա կորզվող ոսկի՝ 10,4 տարի հանքի շահագործման ընթացքում,
  • Տարեկան միջինը ավելի քան 200 000 ունցիա ոսկու արդյունահանում,
  • Նախնական կապիտալ ծախսերը կազմում են 426 մլն ԱՄՆ դոլար,
  • Ծրագրի պահպանման նվազագույն ծախսերը կազմում են $694 ոսկու 1 ունցիայի համար,
  • 84% ոսկու կորզում և 2.8:1 մակաբացման գործակից,
  • Առաջին հինգ տարիների ընթացքում արագացված դրամային հոսքերը կապահովեն պարտքի վաղաժամկետ մարում և ծրագրի ֆինանսավորում,
  • 20.0% զուտ (հարկումից հետո) ներքին հատուցադրույք և $303 ներկա արժեք հիմք ընդունելով 5% զեղչման դրույքաչափը և ոսկու 1 ունցիայի համար 1250 ԱՄՆ դոլար գինը:

Հետագայում, ուսումնասիրության արդյունքում պաշարները կարող են ավելանալ լրացուցիչ հորատման դեպքում, որը կարող է որոշ հանքայնացված գոտիները վերածել հաստատված և հավանական պաշարների, ինչպես նաև հայտնաբերել լրացուցիչ հանքայնացում և նոր պաշարների առկայություն:

Տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ներառված է նոր տեղամասի հատակագիծը, որտեղ ցույց է տրված առաջարկվող կույտային տարրալվացման հրապարակի նոր տեղադիրքը, որը հաստատվել է Կառավարության հետ համատեղ Աշխատանքային խմբի կողմից: Նախնական փուլում նախատեսվում է, որ արտադրական ծավալները կկազմեն տարեկան 10 մլն տոննա՝ առաջին հինգ տարիների ընթացքում մշակելով բարձր պարունակությամբ հանքաքար: Օգտակար հանածոների հավանական և հաստատված պաշարների հաշվարկները ներառված են տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ:

Տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմվել է SGS ընկերության կողմից՝ հանքային ռեսուրսների/ և օգտակար հանածոյի պաշարների վերաբերյալ Կանադայի հանքային ինստիտուտի չափանիշներին համաձայն, որոնք նշված են Ազգային գործիք 43-101 փաստաթղթում:

Լիդիան Ինթերնեյշնլ Ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը նշում է. <>:

 

Ռեսուրսային ներուժի գնահատում

2014թ. օգոստոսի 29-ի ռեսուրսային ներուժի գնահատման տվյալների հիման վրա AMC Consultants (Միացյալ Թագավորություն) ընկերության կողմից կատարվել է հանքայվայրի անկախ գնահատում: Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի շրջանակներում ռեսուրսային ներուժը գնահատվել է Հանքային ռեսուրսների և օգտակար հանածոյի պաշարների գնահատման վերաբերյալ Կանադայի հանքային ինստիտուտի չափանիշներին համապատասխան և դրանք դասակարգվել են ռեսուրսային ներուժի և օգտակար հանածոյի պաշարների վերաբերյալ ԿՀԻ չափանիշների սահմանումների և ուղենիշների համաձայն (նոյեմբեր, 2010թ.):

 

Պաշարների գնահատում

AMC Consultants (ՄԹ) Ընկերություն, 2014թ. օգոստոսի 29

 

Դասակարգում

Քանակ

(տոննա)

Ոսկու պարունակ.
(g/t)

Արծաթի պարունակ.
(g/t)

Պարունա-
կող ոսկի
(ունցիա)

Պարունա-
կող արծաթ
 
(ունցիա)

Գնահատված պաշարներ

77,200,000

0.78

3.6

1,940,000

8,810,000

Կանխատեսումային պաշարներ

45,100,000

0.76

3.5

1,100,000

5,120,000

Ընամենը գնահատված և կանծատեսումային պաշարներ

122,400,000

0.77

3.5

3,030,000

13,930,000

Ընդամենը նախնական գնահատված պաշարներ

106,200,000

0.59

2.6

2,010,000

8,980,000

 

  • Ռեսուրսային ներուժի գնահատումն իրականացվել է 2014թ. օգոստոսի 29-ին
  • Հանքավայրում հանքաքարի եզրային պարունակությունը կազմում է 0,20 գ/տ ոսկի՝ մեկ տրոյական ունցիան 1500 ԱՄՆ դոլարի հաշվարկով և ելնելով Ուիթլի օպտիմալ բաց եղանակով հանքարդյունահանման սցենարից:
  • Վերին և ստորին հրաբխային շերտերում ենթադրվող և նախնական գնահատված պաշարները նշելու համար թվերը կլորացվել են համապատասխան ճշտությամբ:
  • Կլորացման հետևանքով որոշ սյունակներ կամ տողեր կարող են ճշգրտորեն չհաշվարկվել:
  • Ռեսուրսային ներուժի գնահատմանը միայն օգտակար հանածոյի պաշարների հաշվարկը չէ և առանձին տնտեսական արդյունավետություն չի ցուցաբերում: Ռեսուրսային ներուժի գնահատման վրա կարող են նյութական ազդեցություն ունենալ բնապահպանական, թույլտվությունների, օրենսդրական, սեփականության իրավունքի, հարկումների, սոցիալ-քաղաքական, շուկայական հարաբերությունների հետ կապված խնդիրները:

 

Օգտակար հանածոյի պաշարների գնահատում

Երկրաբանահետախուզական տվյալների հիման վրա AMC Consultants (Միացյալ Թագավորություն) ընկերության կողմից կատարվել է օգտակար հանածոյի պաշարների  անկախ գնահատում: Օգտակար հանածոյի պաշարները գնահատվել են ռեսուրսային ներուժի և օգտակար հանածոյի պաշարների գնահատման վերաբերյալ Կանադայի հանքային ինստիտուտի ստանդարտներին համապատասխան (2010թ. նոյեմբեր):

Տեխնիկատնտեսական հիմնավորումը նախատեսում է հանքարդյունահանման ժամանակացույց, որը մշակվել է բաց եղանակով արդյունահանման և ավանդական կույտային տարրալվացմամբ ոսկու կորզման նախագծի համաձայն: Ակնկալվող հանքարդյունահանումը հիմնված է օգտակար հանածոյի հետևյալ պաշարների վրա, որոնք արդյունահանման ժամանակացույցում ներառված գնահատված և կանխատեսումային ռեսուրսային ներուժի մասն են կազմում:

 

Օգտակար հանածոյի պաշարների գնահատում

 

 

Կատեգորիա

 

Հանքաքար

(մլն. տ)

Ոսկի

Պարունակ.

(գ/տ)

Արծաթ

Պարունակ.

(գ/տ)

Ոսկի

Մետաղ

(հազ. ունց)

Արծաթ

Մետաղ

(հազ. ունց)

 

Դատարկ ապար

(մլն. տ)

Մակաբ. գործակից

(W:O)

Հաստատված

72.9

0.77

3.6

1,816

8,436

 

 

Հավանական

28,9

0.77

3.7

7122

3,481

 

 

Ընդամենը հաստատված և հավանական

101.8

0.77

3.6

2,529

11,917

284.8

2.80

 

  • Օգտակար հանածոյի պաշարները գնահատվել են ոսկու $1200/ունցիա և արծաթի $20/ունցիա հաշվարկի հիման վրա:
  • Բացահանքի նախագծումը կատարվել է $900/ունցիա և արծաթի $15/ունցիա հաշվարկի հիման վրա
  • Հանքարդյունահանման համար օգտագործվել է ոսկու 0,2 գ/տ եզրային պարունակություն՝ կիրառելով աղքատացման գործակից:
  • Ծրագրի առաջին հինգ տարում 0,2 գ/տ-ից բարձր և 0,3 գ/տ-ից ցածր պարունակությամբ արդյունահանված նյութը կկուտակվի որպես ցածր պարունակությամբ հանքաքար՝ հետագայում  մշակելու համար:
  • Օգտակար հանածոյի պաշարների գնահատումն իրականացվել է 2014թ. օգոստոսի 29-ին

 

Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի նկարագիրը

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավում՝ մայրաքաղաք Երևանից մոտավորապես 175կմ դեպի հարավ-արևմուք: Այն զբաղեցնում է 56 քառ. կմ տարածք: Ամուլսարի հանքավայրը գնտվում է առավելագույնը 2988մ բարձրության վրա, իսկ կույտային տարրալվացման հրապարակը մինչև 1856մ բարձրության վրա՝ հարթավայրում:

Բոլոր ենթակառուցվածքները հասանելի են: Ջերմուկ քաղաքն գտնվում է տեղամասից դեպի հյուսիս՝ 15կմ հեռավորության վրա, իսկ Գորայք գյուղը՝ 6կմ դեպի հարավ: Ներկայումս ավտոմեքենաների մուտքը կույտային տարրալվացման հրապարակ իրականացվում է Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհից դեպի արևելք ձգվող գրունտային ճանապարհով: Առկա է նաև Ամուլսարի Ծրագրի տեղամասը Երևանին կապող ասֆալտապատ մայրուղի: Մերձակա ենթակառուցվածքները ներառում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը և ենթակայանները, գազամուղը, ինտերնետի օպտիկամանրաթելային մալուխը և տեղամասում ջրային ռեսուրսները:

Ընկերության աշխատանքները նախատեսում են Լիդիան Ինթերնեյշնլի կողմից իրականացվող հանքարդյունահանում: Արդյունքում երեք բացահանքերից տարեկան 10 մլն. տոննա հանքաքար տեղափոխվում է առաջնային ջարդիչ կայան: Եռափուլ ջարդման հանգույցում հանքաքարի չափը 700մմ-ից մանրացվում է 12,5 մմ ցանցով անցելու համար: Մանրացված հանքաքարը մոտավորապես 6,2 կմ մինչև կույտ տեղափոխվում է վերգետնյա փոխակրիչով: Փոխակրիչի վրա հանքաքարին ավելացվում է կիր, և բեռնատարները հանքաքարը տեղափոխում են կույտային տարրալվացման հարթակ (500 մետր):

Նախատեսվող կույտային տարրալվացման հրապարակը բաղկացած է տարրալվացման հարթակից և կուտակման ավազաններից: Տարրալվացման հարթակը կառուցվելու է երեք փուլով՝ Ծրագրի 10,4 տարի իրագործման ընթացքում 104 մլն. տոննա կույտի դարսման հնարավորությամբ: Կուտակման ավազանները ներառելու են մշակման ավազանը և հեղեղաջրերի երկու ավազան: Տեխնոլոգիական լուծույթը և անձրևաջրերը կամ հալոցքային ջրերը կհոսեն տարրալվացման հարթակից և ջրթող ուղով հարթակից ինքնահոս կթափվեն մշակման ավազան: Հնարավոր արտահոսքերի դեպքում ավազանները կմիացվեն ջրթող ուղիների միջոցով:

Կույտային տարրալվացման հարթակում կուտակված հանքաքարը կմշակվի աղքատ լուծույթով՝ 10 լ/ժ/մ2 քանակությամբ: Տարրալվացման ամբողջական ցիկլը կազմում է ընդհանուր 110 օր, որից 55 օրը առաջնային տարրալվացումն է, իսկ մնացած 55 օրը՝ երկրորդային տարրալվացումը: Ոսկու ավելի քան 70%-ը ակնկալվում է կորզել առաջնային տարրալվացման ժամանակ: Տարրալվացման հագեցած լուծույթը հավաքվելու է մշակման ավազանում, այնուհետև մղվելու է ադսորբցիայի, դեսորբցիայի և վերականգնման կայան: Ածխից անջատված լուծույթն ուղարկվում է էլեկտրոլիզի, որտեղ թանկարժեք մետաղները նստեցվում են չժանգոտվող պողպատից կատոդների վրա, չորացվում վառարանում և ձուլվում, որի արդյունքում ստացվում է Դոռեի համաձուլվածք: Համաձուլվածքը տեղափոխվում է վերամշակվելու և վաճառելու: Ակնկալվում է, որ ոսկու ընդհանուր կորզումը կկազմի 84,2%:

 

Տեխնիկատնտեսական հիմնավորման թարմացված տարբերակն ընդգրկում է 2012թ. ՏՏՀ-ի մի շարք նախագծային փոփոխություններ՝

  • Կույտային տարրալվացման հրապարակը տեղափոխվել է Կառավարության աշխատանքային խմբի կողմից հաստատված վայր, որը գտնվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմաններից դուրս: ԿՏՀ-ի նոր տեղադիրքն այժմ հնարավորություն է ստեղծել տարրալվացումն իրականացնել հարթավայրային մասում և փոփոխել նախագիծը: Այս նախագիծը հնարավորություն է տալիս կատարել անմիջապես տարրալվացման լուծույթի կրկնակի շրջանառություն, օգտագործել առավել արդյունավետ բաց ավազաններ և բարելավում է հետևանքների վերացման միջոցառումները: Կույտի առավել ցածր բարձրությունը պետք է բարելավի նաև տեխնոլոգիական պայմանները:
  • Արտադրության անվանական ծավալները ավելացվել են մինչև տարեկան 10 մլն տոննա և  շահագործման աշխատանքների առաջին հինգ տարում կիրառվել է +0,3 գ/տ եզրային պարունակություն: Սա Ծրագրի ֆինանսավորման նախատեսվող ժամանակահատվածում էականորեն ավելացնում է հիմնական գործունեությունից ստացվող կանխիկ դրամական հոսքերը:
  • Օպտիմալացվել են դեպի առաջնային ջարդիչ կայան և դատարկ ապարների լցակույտ տեղափոխման հեռավորությունները
  • Ընդհանուր ծախսերը կրճատելու նպատակով հանքաքարի կուտակումը կկատարվի ինքնաթափ բեռնատարներով:
  • Իրականացված լրացուցիչ ջրային համակարգի ուսումնասիրությունների արդյունքում գնահատվել են ջրի ստացումը, պահպանումը, մաքրումը և օգտագործումը՝ տեխնոլոգիական ջրերի զրո արտահոսքով:

 

Այս աղյուսակում ներկայացված են տեխնիկատնտեսական հիմնավորման թարմացված տարբերակի ֆինանսական գնահատման արդյունքները:

 

ՏՏՀ-ի թարմացված տարբերակի արդյունքները

 

Տարի 1 – 5

Հանքի ծառայման ժամկետ

Ոսկու գինը – բազային սցենար

$1,250

$1,250

Հանքի շահագործման ժամկետ՝ տարի

5.0

10.4

Մակաբացման գործակից

3.0

2.8

Մշակված տարեկան միջին ծավալները՝  տարեկան մլն. տոննա

9.6

9.8

Միջին պարունակություն՝ Au գ/տ

0.97

0.77

Ոսկու միջին կորզումը

82.4%

84.2

Ոսկու տարեկան միջին արդյունահանումը

247,000

205,000

Ընդամենը կորզված ոսկի

1,234,000

2,130,000

Կապիտալը մինչև արդյունահանումը (մլն. դոլար)

$426

$426

Բիզնեսի կայունության ապահովման կապիտալը (մլն. դոլար)

$34

$75

Ընդամենը կանխիկ ընթացիկ ծախսեր

$647

$642

Բիզնեսի կայունության ապահովման ընդհանուր ծախսեր

$694

$701

Զուտ ընթացիկ դրամական հոսքեր՝ հանքի շահագործման ժամկետ (մլն. դոլար)

$574

$961

Ծրագրի զուտ արժեքը (NPV5)` հարկումից հետք (մլն. դոլար)

 

$306

Ծրագրի ներքին հատուցադրույքը (IRR)` հարկումից հետո

 

20.2%

 

Կապիտալ ծախսերը

 

Ամուլսարի տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակներում նախատեսված կապիտալ ծախսերի ամփոփագիր

Ուղղակի ծախսեր

$M

Լեռնահանքային արդյունաբերության սարքավորումներ

101.6

Տեխնոլոգիական սարքավորումներ

177.6

Այլ

39.5

Ընդամենը ուղղակի ծախսեր

318.7

Անուղղակի ծախսեր

24.4

Ընկերության ծախսեր

38.6

Ընդամենը

377.4

Չնախատեսված ծախսեր

44.4

Ընդհանուր նախնական կապիտալ ծախսերը

426.1

Բիզնեսի կայունությունն ապահովելու նպատակով ընդհանուր  կապիտալ ծախսերը

74.8

 

Ծրագրի կապիտալ ծախսերը հանքարդյունահանման համար հաշվարկվել են AMC ընկերության կողմից, ոսկու կորզման գործարանի/ենթակառուցվածքների ծախսերը՝ SGS, իսկ կույտային տարրալվացման հարթակի, կուտակման ավազանների, դատարկ ապարների լցակույտի, ջրամաքրման կայանի ծախսերը՝ GRE ընկերությունների կողմից: Գոլդեր Ասոշիեյթս ընկերությունը հաշվարկել է հանքի աղբավայրի և հանքի փակման ու վերականգնման նախագծման ծախսերը:

 

Գործառնական ծախսեր

Ծրագրի գործառնական ծախսերը հաշվարկվել են SGS, AMC և GRE ընկերությունների աջակցությամբ: Հանքի շահագործման ողջ ժամկետի ընթացքում նախատեսվող ընդհանուր ծախսերը և ծրագրի կայունության ապահովմանն ուղղված ընդհանուր կապիտալը ներառում է.

 

Ամուլսարի տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակներում նախատեսված գործառնական ծախսերի ամփոփագիր

Նկարագրություն

$/հանքաքար տոննա

$/ունց. Au

Արդյունահանում

$7.58

$362

Մշակում

$3.72

$178

Ընդհանուր և վարչական

$1.38

$66

Ռոյալթիներ արտադրությունից

$1.27

$61

Բեռնափոխադրում և վերամշակում

$0.11

$5

Եկամուտ կողմնակի արտադրանքից

-$0.62

-$30

Ընդամենը կանխիկ ծախսեր(1)

$13.42

$642

Կորպորատիվ ընդհանուր և վարչական

$0.51

$24

Պահպանման կապիտալ

$0.74

$35

Ընդհանուր պահպանման կապիտալ(2)

$14.68

$701

 

Ռոյալթիներ և հարկեր

Ուսումնասիրության շրջանակներում տնտեսական արդյունքների գնահատման համար կիրառվել են հանքարդյունահանման ոլորտում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված հարկի տեսքով կիրառվող ռոյալթիները և «Newmont Overseas Exploration Limited»-ին (Newmont/Նյումոնթ) վճարման ենթակա ռոյալթիները: Հայաստանում ռոյալթիները հաշվարկվում են 4% ընդերքօգտագործման արտադրանքի՝ արծաթի ու ոսկու իրացման շրջանառությունից և 12.5% մինչև տոկոսային ծախսերը գոյացած շահույթից ու ապագա կորուստներից:  Այնինչ Նյումոնթին վճարվում է ձուլարանների զուտ եկամուտից 3% մշտական ռոյալթի: Ընկերությունը կարող է ընտրել նաև 20 միլիոն դոլար առանց տոկոսների համակցված գումարի վճարման տարբերակը, որը կատարվում է 1 մլն դոլարի 20 հավասարաչափ եռամսյակային մարումներով: Մարման գործընթացը մեկնարկում է երրորդ օրացուցային ամսվա առաջին օրվանից՝ շարունակելով նաև առևտրային արտադրության ընթացքում: Տնտեսական մոդելը ենթադրում է մարման եռամսյակային մեթոդը:

Շահութահարկի դրույքաչափը 20% է, որը ներառում է ցանակացած ֆինանսական ծախսերի հետ կապված նվազեցումներն ու կորուստները:

 

Ոսկու գնի նկատմամբ զգայունություն

Տնտեսական մոդելը խիստ զգայուն է ոսկու գնի փոփոխությունների նկատմամբ: Ստորև բերված աղյուսակում ներկայացվում է ոսկու $1,250 բազային գինը և ընթացիկ զուտ արժեքի փոփոխությունները՝ տարբեր արժեքների ու եկամտաբերության ներքին նորմայի պայմաններում: Ինչպես կարելի է տեսնել աղյուսակում, ծրագրի կենսունակությունը պահպանվում է $1, 100 արժեքի պայմաններում: Հարկերի հաշվարկման հետևանքով ոսկու արժեքի փոփոխությունները կազմում են.

 

Հարկումից հետո հիմնական ֆինանսական ցուցանիշների ամփոփոագիր (ոսկու արժեքի փոփոխության նկատմամբ զգայունություն)

Ոսկու գին

$1,100

$1,175

$1,250

$1,325

$1,400

Զուտ արժեք (NPV5) (մլն. դոլար)

$158

$233

$308

$383

$458

Զուտ արժեք (NPV10) (մլն. դոլար)

$49

$104

$159

$214

$269

Ներքին հատուցադրույք (IRR)

13.3%

16.7%

20.0%

23.0%

26.0%

 

Մետլարուգիական գործընթաց

Էրատոյի հանքավայրի հանքաքարի  մետալուրգիական փորձարկումների ամենավերջին փուլն իրականացվել է 2013թ-ին՝ Նևադա նահանգի Ռենո քաղաքի KAPPES, Cassiday & Associates (KCA)  ընկերության կողմից: Փորձարկումների արդյունքները հաստատում են ավելի վաղ SGS և WARDELL Armstrong International (WAI/ՈՒԱԻ) ընկերությունների կողմից չորս փուլով իրականացված մետալուրգիական փորձարկումների արդյունքերը, որոնք ցույց են տալիս, որ Ամուլսարի հանքային պաշարները կարող են օգտագործվել կույտային տարրալվացման եղանակով թանկարժեք մետաղների կորզման համար:

Սյունակային փորձարկման արդյունքում ոսկու կորզումը միջինում կազմել է 91%, սակայն, ուսումնասիրության շրջանակներում դաշտային պայմանների հաշվի առնմամբ այս ցուցանիշն իջեցվել է մինչև 84%: Տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակներում գործառնական ծախսերի հաշվարկման նպատակով նատրիումի ցիանիդի և կրաքարի սպառման համար կիրառվել են համապատասխանաբար 0.2 կգ/տ և 2.0 կգ/տ չափաբաժինները: Այս արդյունքները սանդղավորելու, արտահոսքերի արագությունը և Ամուլսարի բացահանքերից կորզվող ոսկու և արծաթի վերջնական մակարդակները  կանխատեսելու նպատակով կիրառվել  է հանքաքարի և լուծույթի հարաբերակցությունը:

 

Ֆինանսավորում

Տեխնիկատնտեսական հիմնավորման թարմացված տվյալներն օգտագործվելու են  Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության ֆինանսավորման աջակցության նպատակով: Ենթադրվում է, որ Ծրագրի վաղ փուլերում դրամական միջոցների շրջանառության արագացման արդյունքում կմեծանա ծրագրի գրավչությունը և հեղինակությունը:  Ներկայումս, ղեկավար անձնակազմը տարբեր հնարավոր ֆինանսավորող կազմակերպությունների՝ ներառյալ՝ առևտրային բանկերի, ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի հետ բանակացություններ է վարում: Դիտարկվում են ծրագրի ֆինանսավորման նաև տարբեր այլ աղբյուրներ:

 

Բնապահպանական, սոցիալական ռիսկեր և թույլատվություններ

Լիդիանի կողմից ընդերքօգտագործման թույլատվության հայտը ներկայացրել է 2014թ. հուլիսի վերջին, որն այնուհետև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ընդունվել է 2014թ. օգոստոսին: Ներկայումս ընթացքի մեջ է հասարակական լսումների  և օրենսդրական համապատասխանության վերանայման գործընթացը: ՇՄԱԳ օրենքով սահմանված նախնական հանրային լսումն իրականացվել է 2014թ. օգոստոսի 25-ին՝ Գնդեվազ գյուղում: Երկրորդ հանրային լսումը, ըստ ամենայնի, կիրականացվի 2014թ. հոկտեմբերին՝ անկախ փորձագետների կարծիքների և հանրության դիտողությունների դիտարկումից հետո:

Միաժամանակ, ընկերությունը պատրաստում է բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատումը (ԲՍԱԳ)՝ ըստ  Էկվատորի սկզբունքների, որը թույլ կտա Ամուլսարի Ծրագրի շինարարության համար միջազգային ֆինանսական աջակցություն գտնել: Ներկայումս, խորհրդատվությունների հետ մեկտեղ իրականացվում է ազդակիր շահագրգիռ կողմերի համապարփակ պլանը: Տեղական համայնքներին տեղեկացված պահելու և ծրագրում նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով Ընկերությունը Ամուլսարի ծրագրի զարգացումների վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար հրապարակում է:  Ներգրավման այս ձևաչափը պահպանվելու է ծրագրի զարգացման և բոլոր առանցքային փուլերի ողջ ընթացքում:

 

Հաջորդ քայլերը

  • Շարունակել գործունեությունը մինչև ընդերքօգտագործման իրավունքի հաստատման գործընթացը
  • Ավարտին հասցնել և հրապարակել ԲՍԱԳ-ը
  • Որոշել ֆինանսական կառուցվածքը, ավարտել վարկավորող կազմակերպությունների աուդիտը և ստանալ բանկի մանդատը
  • Իրականացնել ինժեներական և նախագծային օպտիմալացում
  • Նախաշինարարական շրջանի համար մշակել ծրագրի իրականացման պլան
  • Երկարաժամկետ նպատակների որոշման և շինարարության առաջին փուլի նախապատրաստման նպատակով կատարել նախնական նախագծում
  • Կանադայի կարգավորող մարմինների կողմից ՏՏՀ-ն կցվելու  է 45 օրվա ընթացքում և հասանելի կլինի www.sedar.com կայքում:

 

Տեխնիկական տեղեկատվություն

Սույն լրատուի շրջանակներում ներկայացված գիտատեխնիկական տեղեկատվությունը դիտարկվել և հաստատվել է կորպորացիայի գլխավոր տնօրենի՝ Մարկ Լեդուկի կողմից, ով որակավորված է NI 43-101 իրականացման համար: NI 43-101-ի պահանջներին համապատասխան պատրաստված տեխնիկական հաշվետվություն SEDAR կայքում տեղադրվելու է սույն լրատուի հրապարակման օրվանից 45 օրվա ընթացքում: ՏՏՀ արդյունքների հետ առնչվող հիմնական ենթադրությունների, պարամետրերի ու ռիսկերի, ինչպես նաև հանքային պաշարների հաշվարկների ու Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի հետ կապված այլ մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ  www.sedar.com կայքում տեղադրվելիք տեխնիկական հաշվետվության հետ: Սույն լրատուի շրջանակներում ներկայացված տեղեկատվությունը և ներկայացվելիք հաշվետվության համապատասխան հատվածները պատրաստվել կամ  վերահսկվել են ըստ NI 43-101 սահմանման հետևյալ որոկավորված անձանց/մասնագետների կողմից.

  • Ջոզեֆ Կին, Ծրագրի ինժեներ
  • Ռիչարդ Քիել, Ծրագրի ինժեներ
  • Լերի Բրեքնրիջ, Ծրագրի ինժեներ
  • Դեյվիդ Քելլեր, Ծրագրի երկրաբան
  • Մարթին Սթեյփլս, FAusIMM, FIMMM
  • Գերի Պատրիկ , MAusIMM CP (Met)
  • Չարլի Կաուրի, Ծրագրի ինժեներ
  • Դեյվիդ Բրիգնալ, PhD, BSc, CBiol, CSci, MIEnvSci

  

Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության մասին

Լիդիան Ինթերնեյշնալ Լիմիթիդը հանքավայրերի հետախուզման և ոսկու արդյունահանման ոլորտում  մասնագիտացած ընկերություն է, որը ներկայումս զբաղվում է իրեն  100% -ով պատկանող՝ Հայաստանի հարավում տեղակայված Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի զարգացմամբ: Ամուլսարի հանքի զարգացման և շինարարության ընթացիկ պլանում նախատեսվող ոսկու արտադրության  միջին ծավալները տարեկան կտրվածքով կազմելու են 200.000 ունցիա: Նույն պլանի շրջանակներում նախատեսվում է  խոշոր դրամական հոսքերով և միջին արտադրական մակարդակով ձեռնարկություն հիմնել: Ընկերությունը իր գործունեության բոլոր ասպեկտներում պարտավորվում է գործել լավագույն պրակտիկաների, այդ թվում, արտադրության, կայունության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր չափանիշներին համապատասխան: Լիդիանի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.lydianinternational.co.uk:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապվել

Ներդրողների հետ կապերի պատասխանատու՝ Էնն Հայթի հետ

[email protected]

+1 303-519-5149

կամ [email protected]

 

Զգուշության կանոների պահպանում կանխատեսումային տեղեկատվության տրամադրման ժամանակ

Սույն մամլո հաղորդագրության մեջ ներառված որոշ տեղեկություններ, ներառյալ, Ամուլսարի ծրագրի շրջանակներում ակնկալվող ապագա զարգացումների հետ կապված ցանկացած տեղեկատվություն համարվում է «կանխատեսումային»: Բացառությամբ պատմական տվյալների, սույն լրատուի մեջ ընկերության կողմից ներկայացված իրադարձությունների, արդյունքների կամ զարգացումների հետ կապված մնացած հայտարարությունները/տեղեկությունները համարվում են «կանխատեսումային»: Կանխատեսումային հայտարարությունները պատմական փաստեր չեն և սովորաբար, սակայն ոչ միշտ, սահմանվում են որևէ իրադարձության, գործողության կամ արդյունքի հնարավոր լինելը կամ չլինելը ցույց տվող այսպես կոչված կանխատեսումային տերմինալոգիայի՝ օրինակ՝ «պլաններ», «ակնկալում է», «ակնկալվում է», «բյուջե», «նախատեսվում է», «գնահատվում է», « կանխատեսում է», «նպատակաուղղված է», «նախատեսվում է», «հնարավոր է» կամ նմանօրինակ այլ բառերի, նախադասությունների կամ հայտարարությունների, ինչպես նաև  դրանց ժխտական իմաստների կիրառմամբ:  Կարող են օգտագործվել «կիրականացվի», «տեղի կունենա» և այս շարքի այլ բառեր: 

Սույն լրատուի շրջանակներում ներկայացված կանխատեսումային հայտարարությունները/տեղեկատվությունը  հիմնականում վերաբերում է Ամուլսարի ՏՏՀ արդյունքներին և ի թիվս այլոց ներառում է  Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տնտեսական  և իրագործելիության պարամետրերի, ծրագրի զարգացման ծախսերի ու ժամկետների,  ակնկալվող կապիտալ ծախսերի, պահպանման կապիտալ ծախսերի, արտադրական, դրամական միջոցների ծախսերի և համալիր պահպանման ծախսերի, ինչպես նաև Ամուլսարի ոսկու հանքի հաշվարկված շահագործման ժամկետի,  ծավալների, հանքարդյունահանման մեթոդների ու պլանի,  մշակման մեթոդների և ժամկետների, ոսկու պարունակության, կորզման արագության, մակաբացման հարաբերակցության, արտադրության և մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն:  Այն ներառում է նաև հանքային պաշարների և ռեսուրսների գնահատման, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության ներկայացման ժամկետների և թույլատվությունների ստացման ժամկետների, ապագայում Ամուլսարի ոսկու հանքի զարգացման փուլերի և առանց հարկերի ու հարկերով հաշվարկված ԸԶԱ, ԵՆՆ և հետգնման շրջանի, ինչպես նաև  Նյումոնթին վճարվող ռոյալթիների և այլընտրանքային տարբերակի ընտրության, հարկերի պլանավորման և  բաշխման վերաբերյալ տեղեկություններ:

Սույն լրատուի շրջանակներում ներկայացված բոլոր կանխատեսումային տեղեկությունները հիմնված են կարծիքների ու գնահատականների վրա, որոնք ընկերության կառավարման կամ կանխատեսման դաշտից դուրս էական ռիսկերի և անորոշությունների ազդեցությամբ կարող են փոփոխություների ենթարկվել:

Ըստ հնարավորության, սույն լրատուի մեջ քննարկվում են կանխատեսումային տեղեկատվության վերաբերյալ ենթադրությունները, որոնք քննարկվելու են նաև Տեխնիկական հաշվետվության շրջանակներում, որը սույն լրատուի հրատարակման պահից 45 օրվա ընթացքում տեղադրվելու է SEDAR-ի կայքում:

Ի հավելումն, կանխատեսումային տեղեկությունների վերաբերյալ կատարվել են հետևյալ ենթադրությունները. (1) Ծրագրի զարգացման և շահագործման համար էական խոչընդոտներ չկան; (2) կանադական դոլարի, հայկական դրամի, բրիտանական ֆունտի և ԱՄՆ դոլարի փոխարժեքները համապատասխանում են ընթացիկ մակարդակներին; (3) որոշ նյութերի և ծառայությունների առկայությունը և դիզվառելիքի, բնական գազի, նավթամթերքների, էլեկտրաէներգիայի և այլ առանցքային նյութերի ընթացիկ մակարդակները համահունչ են(4) աշխատանքի և նյութական ծախսերի աճը հիմնված է ընթացիկ ակնկալիքների վրա (5) թույլատվությունների և հողի սեփականատերերի հետ կապված աշխատանքները համահունչ են  ընթացիկ ակնկալիքների հետ; (6), որոնց շրջանակներում հաստատման ենթակա բոլոր բնապահպանական հաշվետվությունները, պահանջվող թույլտվությունները և լիցենզիաները ակնկալվող ժամանակահատվածում համապատասխան կառավարություններից և այլ համապատասխան շահառուներից ստացվելու են; (7) որոշ հարկերի դրույքաչափերի, այդ թվում որոշ հարկային արտոնությունների տրամադրում; (8) ընկերության զարգացման համար ֆինանսավորման առկայություն; (9) ծրագրի հետախուզման և զարգացման ժամկետներ, և (10) հանքային պաշարների ու ռեզերվների վերաբերյալ կատարված ենթադրություններ, ներառյալ՝ ոսկու հարգի երկրաբանական մեկնաբանության, կորզման տեմպերի, ոսկու գների  և  գործառնական ծախսերի,  ինչպես նաև բիզնեսի և տնտեսական ընդհանուր պայմանների վերաբերյալ: Կանխատեսումային տեղեկատվությունը մշտապես հիմնված է հայտնի կամ  անհայտ ռիսկերի, անորոշությունների և այնպիսի այլ գործոնների ազդեցությանը ենթակա հաշվարկների ու գնահատականների վրա, որոնց արդյունքում այդ տեղեկատվության մեջ ներկայացված գործունեությունը կամ ձեռքբերումները կարող են փոփոխվել: Նմանօրինակ ռիսկերը, անորոշություններն ու գործոններն առանց սահմանափակումների ներառում են էական կապիտալ պահանջները և այդպիսի պահանջների բավարարման համար կապիտալ ռեսուրսները, կետային և ֆորվարդային շուկաներում ապրանքների գնի փոփոխականությունները, միջազգային արժութային շուկաներում և Կանադայի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների փոխարժեքների տատանումները, փաստացի և հաշվարկային արտադրության, ռեսուրսների ու ռեզերվների, և մետալուրգիական կորզման   միջև հակասությունները, ազգային և տեղական մակարդակի օրենսդրական, հարկային դաշտի փոփոխությունները Հայաստանում, ընկերության հանքի պլանի կամ շահութաբերության կամ ընկերության ակտիվների պրոֆիլի փոփոխությունները, որը կարող է փոխել Ամուլսարի հարկային բեռը, վերահսկման միջոցառումները, կանոնակարգերը և քաղաքական կամ տնտեսական զարգացումները Ջերսիում, Կանադայում կամ Հայաստանում; Հանքարդյունահանման ոլորտի սպեկուլյատիվ բնույթը; անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների ձեռք բերման ու պահպանման  հետ կապված ռիսկերը և թույլատվության ստացման պահանջներին համապատասխանությունը, այդ թվում, առանց սահմանափակման Հայաստանի կառավարության կողմից ծրագրի հաստատումը  և բոլոր առնչվող թույլտվությունների և այլ իրավունքներ ստացումը; ընկերության գործունեությանը առնչվող ներկա և ապագա իրավական մարտահրավերներին հատուկ անորոշությունները, ռեզերվների և ռեսուրսների քանակների կամ հարգերի իջեցում; մրցակցությունը, հիմնական աշխատակիցների կորուստը, լրացուցիչ ֆինանսավորման պահանջը, աշխատանքի, ծառայությունների, վառելիքի և սարքավորումների ծախսերի աճ; ընթացիկ հետախուզական գործունեության փաստացի արդյունքները; հանքարդյունաբերության ոլորտում կատարվող տնտեսական ուսումնասիրություններին բնորոշ անորոշությունները, ներառյալ՝ ՏՏՀ հիմքում ընկած ենթադրությունների և տնտեսական պարամետրերի անիրագործելիության ռիսկը, պլանների հղկման հետ մեկտեղ ծրագրային պարամետրերի փոփոխությունները, վթարները, աշխատանքային վեճերը,  հանքային պաշարների կամ գույքի նկատմամբ թերի իրավունքները կամ նմանօրինակ պաշարների կամ գույքի մրցույթները; խորհրդատվության և տեղական շահառուների հետ կապված ուշացած ծախսերը, և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի իրականացման համար պահանջվող  ընդերքօգտագործման, հողօգտագործման իրավունքի և հողի ձեռքբերման հետ կապված Հայաստանի կառավարության և մասնավոր սեփականատերերի հետ կապված անորոշությունները:  

Առկա են նաև հանքային ռեսուրսների հետախուզման, զարգացման և արդյունահանման, ներառյալ՝ շրջակա միջավայրի վտանգների, արտադրական վթարների, անսովոր և չնախատեսված ֆորմացիաների, ճնշումների, փլվածքների, հեղեղումների և ոսկու ձուլվածքների կորուստների հետ կապված ռիսկեր և վտանգներ (և ոչ պատշաճ ապահովագրության կամ այդ ռիսկերը փոխհատուցելու համար ապահովագրության ստացման անկարողության ռիսկ), ինչպես նաև www.sedar.com կայքում տեղադրված փաստաթղթերում հրապարակված ռիսկի գործոնները: Կանխատեսումային տեղեկատվությունը/հայտարարությունները ապագա գործունեության գրավական չեն հանդիսանում և փաստացի արդյունքները կամ ապագա իրադարձությունները դրանցում ներկայացվածներից կարող են տարբերվել:  Համապատասխանաբար, ընթերցողները չպետք է անհարկի ապավինեն կանխատեսումային հայտարարություններին: Սույն լրատուի մեջ ներկայացված բոլոր հայտարարությունները դիտարկվում են այս նախազգուշական հայտարարության բովանդակության ներքո: Ընկերությունը հստակորեն հրաժարվում է նոր տեղեկատվության, իրադարձությունների կամ այլ հանգամանքների լույսի ներքո կանխատեսումային  հայտարարություններում նշված որևէ մտադրություն կամ պարտավորություն թարմացնել կամ վերանայել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է  արժեթղթերի մասին ընթացիկ օրենքներով:

 

Գնահատված, հաստատված և կանխատեսված հանքային պաշարների հաշվարկման  վերաբերյալ նախազգուշացում 

Սույն լրատուի մեջ օգտագործվող եզրույթները համապատասխանում են Կանադայում կիրառվող հաշվետվայնության ստանդարտներին, իսկ որոշ հաշվարկներ կատարվել են Կանադայի 43-101 (“NI 43-101”) ազգային գործիքի պահանջների համաձայն:

Վերոհիշյալ գործիքը մշակվել է Կանադայի արժեթղթերի շուկաների կառավարիչների կողմից և դրանում սահմանվում են հանքարդյունաբերական ծրագրերին վերաբերող գիտատեխնիկական տեղեկատվության հրապարակման կանադական ստանդարտները: 

Այս ստանդարտները ԱՄՆ արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովի  պահանջներից տարբերվում են և այդ պատճառով հանքային ռեսուրսների վերաբերյալ այստեղ ներկայացված տեղեկատվությունը կարող է համադրելի չլինել Միացյալ Նահանգների ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվության հետ:

Սույն լրատուի մեջ կանադական ստանդարտներին համապատասխանության նպատակով օգտագործվում են “գնահատված հանքային պաշարներ”, “հաստատված հանքային պաշարներ” և “կանխատեսված հանքային պաշարներ” եզրույթները: Ամերիկյան ներդրողներին տեղեկացնում ենք, որ կանադական ստանդարտներին համապատասխանության համար պահանջվող այս եզրույթները  ԱՄՆ ԱՊՀ-ի կողմից չեն ընդունվում:  Ամերիկյան ներդրողները տեղեկացվում են, որ վերոհիշյալ սահմանումների ներքո ներկայացված հանքային պաշարների որևէ հատված կամ դրանք ամբողջությամբ երբևէ չեն  փոխակերպվելու ԱՄՆ ԱՊՀ սահմանումների համաձայն:  Այս եզրույթների օգտագործման և տնտեսական ու իրավական կիրարկելիության անորոշության մակարդակը բարձր է: Այդ պատճառով, ամերիկյան ներդրողները չպետք է ենթադրեն, որ “գնահատված”, “հաստատված” և “կանխատեսված” հանքային ռեսուրսների որևէ մաս կամ դրանք ամբողջությամբ գոյություն ունեն: Կանադայի օրենսդրությունը թույլ չի տալիս “կանխատեսված” հանքային պաշարների հիման վրա նախնական ՏՏՀ կամ այլ տնտեսական ուսումնասիրություն իրականացնել: Չի կարելի ենթադրել, որ  “գնահատված”, “հաստատված” և “կանխատեսվող” հանքային ռեսուրսները մասամբ կամ ամբողջությամբ  կարող են երբևէ ավելի բարձր կատեգորիա տեղափոխվել:

 

Ֆինանսական սահմանումներ- հաշվապահական հաշվառման ընդունված ընթացակարգերից շեղվող հաշվարկման մեթոդներ  

Ընդհանուր դրամական ծախսերի ներքո ներկայացվող ցուցանիշները չեն պահանջվում ՀՀԸԸ-ով: Այն հաշվարկվում է Ոսկու ինստիտուտի կողմից մշակված ստանդարտի համաձայն: Ոսկու ինստիտուտը ոսկու և ոսկու արտադրանքի մատակարարների  համաշխարհային ասոցիացիա է, որը գործում էր Հյուսիսային Ամերիկայի առաջատար ընթացակարգերի համաձայն, որը սակայն 2002թ-ին դադարել է գործել: Այս ստանդարտի կիրառումը կամավոր է և այստեղ ներկայացված ծախսերի հաշվարկները կարող են համընկնել կամ չհամընկնել այլ ոսկու արդյունահանման ընկերությունների հետ: Հաշվարկվել են Լիդիանի ընդհանուր դրամական ծախսերը, որոնցում ներառված են նաև հանքարդյունահանման ավելացված ծախսերը, մշակման ծախսերը, ընդհանուր և վարչական ծախսերը, Նյումոնթի ռոյալթին և Հայաստանում արտադրանքի իրացումից ստացված շահույթի նկատմամբ կիրառվող 4% ռոյալթին:  

 

Այս բաղադրիչների հանրագումարը նվազեցվել  է գնահատված կողմնակի արտադրանքի հաշվին, ապա հանքաքարի տոննայի կամ ոսկու ունցիայի հաշվով Ընդհանուր դրամական ծախսերի ստացման նպատակով բաժանվել է հանքաքարի տոննաների կամ ոսկու ունցիաների: Այս հաշվարկները հանքարդյունահանման արդյունքում գործառնական եկամուտներ և դրամական հոսքեր առաջացնելու ընկերության ունակության ցուցիչներն են: Այս տվյալները կարող են նաև լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: Այս հաշվարկման մեթոդը հանդիսանում է ոսկու արդյունահանման ոլորտին բնորոշ  և հաշվապահական հաշվառման ընդունված ընթացակարգերից շեղում: Պետք է նշել նաև, որ այն չպետք է հաշվի առնվի այլ ցուցանիշներից առանձին կամ դրանց փոխարեն և միշտ չէ որ արտացոլում է ՀՀԸԸ-ում ներկայացված գործոռնական ծախսերը:

Համալիր պահպանման ծախսերը հաշվարկվել են 2013թ.-ին Ոսկու համաշխարհային խորհրդի կողմից ներկայացված ուղեցույցի համաձայն:  Ներկայացված արժեքները Լիդիանի կողմից հաշվարկվել են որպես Ընդհանուր դրամական ծախսերի, կորպորատիվ ընդհանուր (որը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 5 մլն դոլար) և վարչական ծախսերի և պահպանման կապիտալի հանրագումար: Հանքաքարի տոննայի կամ ոսկու ունցիայի հաշվով համալիր պահպանման կապիտալի ստացման նպատակով բաժանվել է հանքաքարի տոննաների կամ ոսկու ունցիաների: Այս ցուցանիշը ապահովում է ոսկու արտադրության հետ առնչվող ծախսերի թափանցիկությունը և վերլուծաբանների, ներդրողների ու այլ շահագրգիռ կողմերի կողմից կօգտագործվի Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի գործառնական ցուցանիշների, ազատ դրամական հոսքերի ստեղծման ունակության և ընդհանուր արժեքի գնահատման համար: ՀՀԸԸ շրջանակներում այս ցուցանիշը հստակ սահմանում չունի և կարող է անհամադրելի լինել այլ ցուցանիշների հետ: Այն չպետք է առանձին կամ որպես փոխարինող ցուցանիշ հաշվի առնվի  ՀՀԸԸ հաստատող ցուցանիշների համար:  

 

 

 

 

/index.php?m=newsOne&lang=arm&nid=59