հետ

Մեր գործընկերները

Ամուլսար, Լիդիան Արմենիա

Բնապահպանական իր գործունեությունը և ուսումնասիրությունները Լիդիան Արմենիան իրականացնում է` ներգրավելով մի շարք կազմակերպությունների:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում - Լիդիան Արմենիան Ամուլսարի ոսկու հանքի համար իրականացրել է 7 ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում)  և 2 հրապարակված ԲՍԱԳ (Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում), որոնց նպատակներն են եղել օժանդակել հանքարդյունահանման իրավունքի տրամադրմանն ու հետախուզական աշխատանքների իրականացմանը:

Ամուլսար հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվությունը կազմել են «Ռակե», «Էկոթիմ» և «Էկոաուդիտ» հայկական ընկերությունները, իսկ միջազգային գնահատումը (ԲՍԱԳ-ը)` բրիտանական «Wardell Armstrong International» խորհրդատվական ընկերության կողմից:

Կենսաբազմազանություն – Հանքարդյունահանման իրավունքով սահմանված լեռնահատկացման տարածքներում իրականացվել են մանրամասն հետազոտություններ կենսաբազմազնության վերաբերյալ: Ուսումնասիրությունները իրականացրել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բնապահպանական կենտրոնը, Թռչունների պաշտպանության հայկական ասոցիացիան, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, բրիտանական «Treweek Environmental Consultants» խորհրդատվական ընկերությունը, Քեմբրիջի համալսարանը և մի շարք այլ տեղական և միջազգային անվանի փորձագետներ:

Ջրային ռեսուրսներ - ջրային ռեսուրսների անալիզներն իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնի լաբորատորիայում և չեխական «ALS Chemex» լաբորատորիայում (Պրահա), դեռ 2007թ-ից:

Ռադիոակտիվություն - ջրի նմուշներն ուղարկվել են Մեծամորի Ատոմային էլեկտրակայանի Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեական անալիզների անկախ լաբորատորիա: Հողի նմուշների անալիզներն իրականացվել են չեխական «ALS Chemex» լաբորատորիայում (Պրահա): Ռադիոակտիվության ազդեցության գնահատականը մշակվել է «Radman Associates»  բրիտանական ընկերությունը:

Հող - հողի նմուշներն ուղարկվում են «ALS Chemex» լաբորատորիա` Պրահա: Ընկերությունը նաև տեղադրել է ռադոնի հատկորոշման սարքեր կից համայնքների որոշ տներում, որոնք նախատեսված են չափելու ռադոն գազի կոնցենտրացիաները տարածքում: Այդ հատկորոշիչները գնվել են շվեդական «GammaData Landauer» ընկերությունից, որտեղ և իրականացվելու են հետագա չափումները:

Օդի որակ – 2009-2014թթ. օդի որակի չափումներն իրականացվել են բրիտանական «Gradko» ընկերության կողմից, այնուհետև սկսած 2015թ-ից շվեդական «IVL» ընկերության կողմից: Բացի այդ, իրականացվում է նաև փոշու մոնիթորինգ, և փոշու նմուշներն ուղարկվում են բրիտանական «DustScan» լաբորատորիա: 

Եղանակային պայմաններ - ճամբարում տեղադրված է «Columbia Capricorn» հետազոտական կայան, որը պարբերաբար գնահատում ու գրանցում է եղանակային տվյալները: Ծրագրի հետագա իրականացման տարածքներում նույնպես տեղադրվել են եղանակային պայմանների մոնիթորինգի կայաններ, որոնք տրամադրվել են ամերիկյան Յութա նահանգի Լոգան քաղաքում հիմնադրված «Campbell Scientific» ընկերության կողմից: Ինչպես նաև ՀայՊետՀիդրոմետ ծառայությունը տրամադրել է Ջերմուկի և Որոտանի օդերևութաբանական կայանների արխիվային տվյալները:

Ընկերությունը նաև իրականացնում է փոշու կոնցենտրացիաների (բրիտանական «Osiris Turnkey» և ամերիկյան «EPAM 5000»), աղմուկի (ամերիկյան «Cirrius cr:811»), ջրի որակի (ճապոնական «Horriba» և ամերիկյան «YSI») և գետերում հոսքի (ամերիկյան «Aquacalc» և «Flow tracker»), ստորերկրյա ջրերի նմուշարկման (ամերիկյան «Watera pump»), ստորերկրյա ջրերի մակարդակի (կանադական «In-situ and Solinst transducers») շարունակական մոնիթորինգ:

Ամուլսար հանքավայրի շահագործման ընթացքում ազդեցության գնահատականի հաշվետվությունները կազմելիս ընկերությունը օգտվել է մի շարք այլ միջազգային և տեղական  ընկերությունների ծառայություններից, որոնք են «Golder Associates», «Gone Native», «Land Use Consultants Limited»,  «Global Rseource  Engineering»,  «Shared resources», «Shape consulting», «IMSS» և այլն:

 

 

/arm/pages/Our%20Partners/100/