հետ

Շահագրգիռ կողմերի ներգրավման պլան

Լիդիանի շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը` որպես իրազեկման և փոխադարձ կապի արդյունավետ մեխանիզմ

Ամուլսարի ծրագրի շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը ներկայացնում է, թե ինչպես են վերջիններս տեղեկացվել և տեղեկացվելու ոսկու արդյունաբերության ընթացքում ազդեցությունների գնահատման գործընթացի և դրա տարբեր փուլերի մասին: Շահագրգիռ կողմերի մտահոգությունների վերաբերյալ արձագանքները ստացվում են տարբեր մեխանիզմների միջոցով, ներառյալ՝ Ամուլսարի տեղեկատվական կենտրոնը

Շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը ներկայացնում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի թիվ I կատարողական ստանդարտում և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի թիվ 1 կատարողական պահանջում նշված շահագրգիռ կողմերի ներգրավման պահանջները:

Գործնականում շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը տեղեկացնում է Ընկերության կողմից կիրառվող` համայնքներին և շահագրգիռ կամ ազդակիր կողմերին ներգրավելու մոտեցման վերաբերյալ: Լայն իմաստով Ընկերությունը ձգտում է շահագրգիռ կողմերին իրազեկ պահել Ամուլսարի ծրագրի սոցիալական և բնապահպանական աշխատանքների մասին, աջակցել ներուժի ամրապնդմանը, նպաստել կայուն զարգացմանը, նվազագույնի հասցնել բախումները` կիրառելով գանգատարկման մեխանիզմը, ինչպես նաև շահագրգիռ կողմերից ստանալ արձագանքներ, ներառյալ` հարցեր և մտահոգություններ:

Ծանոթացեք Շահագրգիռ կողմերի ներգրավման պլանին:


Ամուլսարի ծրագիր

/arm/pages/SEP/101/