հետ

Լիդիան Արմենիայի տնօրենների խորհուրդը

 

Դագ Թոբլեր

Ֆինանսական գծով գլխավոր տնօրեն

Ունի ավելի քան 30 տարվա փորձ ֆինանսների, հաշվապահության և հանքարդյունաբերության ոլորտներում: Çöpler ոսկու հանքի զարգացման ընթացքում եղել է Ալացեր Գոլդի ԳՖԱ, արժեթղթերի/պարտքի շուկաների մասնագետ: Լիդիանին միացել է 2014թ. Ապրիլին:

  


 

  

Հայկ Ալոյան 

Գործադիր տնօրեն

Երկրաբանական գիտությունների թեկնածու: 20 տարվա աշխատանքային փորձ: Նախկինում զբաղեցրել է Հայաստանի լեռնամետալուրգիայի ինստիտուտի երկրաբանահետախուզական բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Մետաղների ծագումնաբանության մասին հոդվածների հեղինակ, պաշարների գնահատման փորձագետ:

 


 

Արմեն Մարտիրոսյան

Ֆինանսական հարցերով մենեջեր

Պրն. Մարտիրոսյանը ֆինանսա-տնտեսական ոլորտում աշխատանքի 15 տարվա փորձ ունի, որից 4 տարին աշխատել է հանքաարդյունաբերական կազմակերպություններում: Նախորդող 7 տարիների ընթացքում աշխատել է «Գրանթ թորնթոն ամիոթ» ընկերությունում և մասնագիտացել որպես աուդիտոր, ինչպես նաև 2 տարի աշխատել է «Դենո գոլդ» հանքաարդյունաբերական ընկերությունում որպես Ֆինանսական տնօրեն: Պրն. Մարտիրոսյանը Դիպլոմավորված ատենակալ հաշվապահների ասոցիացիայի անդամ է: 


 

Արմեն Ստեփանյան

Կայուն զարգացման գծով փոխնախագահ

Քիմիական ճարտարագիտության բակալավր, բնապահպանական ճարտարագիտության մագիստրոս, տեխնիկական գիտությունների թեկնածու (երկրաբնապահպանություն), բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA):

Պրն. Ստեփանյանը բնապահպանության ոլորտում աշխատանքի 14 տարվա փորձ ունի, որոնցից 6 տարին Գիտությունների Ազգային Ակադեմիայում որպես ավագ գիտ. աշխատող: Պրն. Ստեփանյանը զբաղեցրել է Էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենտրոնական անալիտիկ լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը, մասնակցել է ՔՀԶՀ-ի և ՀԱԴԿ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացմանը: Աշխատել է որպես ջրի որակի մասնագետ ՄԶԿԶԾ/ՇՄԶԳ ծրագրում և որպես ռադիոակտիվ թափոնների կառավարման գլխավոր մասնագետ - պետական տեսուչ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում: Պրն. Ստեփանյանն գիտական հոդվածների հեղինակ է և ունի հեղինակային իրավունքի 3 արտոնագիր: