հետ

Ամուլսարի տեղեկատվական կենտրոն

 

Ամուլսարի առաջին տեղեկատվական կենտրոնը բացվել է Ամուլսարի ծրագրի տարածքում` Գնդեվազ համայնքում, 2013թ. ապրլին: 2016թ. Ամուլսարի երկրորդ տեղեկատվական կենտրոնը բացվեց Ջերմուկ քաղաքում: Կենտրոնները բաց են հանրության համար և հանդիսանում են Լիդիանի շահագրգիռ կողմերի ներգրավման քաղաքականության մի մաս: Նպատակը՝ Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության հրապարակային տարածումն է և բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ տեխնիկական տեղեկատվության համապարփակ ներկայացումն է:  

Շրջակա միջավայրի, առողջության, անվտանգության, սոցիալական և տնտեսական հարցերի վերաբերյալ տեղեկատվական գրքույկները, բրոշյուրները հասանելի են հանրության համար: Կույտային տարրալվացման տեխնոլոգիայի մանրամասն բացատրությունը և ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում նման եղանակով շահագործվող այլ հանքերի օրինակները, Շրջակա միջավայրի կառավարման պլանները, Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման գործընթացի նկարագրությունը և բնագավառին վերաբերող այլ տեղեկատվություն ներկայացվում է տարբեր տպագիր նյութերի միջոցով:  Կենտրոնները նաև ապահովված են հեռուստաէկրաններով` թեմատիկ տեսանյութերի ցուցադրման նպատակով: Առկա է նաև ինտերնետ կապով համակարգիչ, որը հասանելի է բոլորի համար և կարող է օգտագործվել համայքնի ներկայացուցիչների կողմից համացանցում հանքարդյունաբերության, ծրագրի կամ այլ առնչվող թեմաների վերաբերյալ տեղեկատվություն գտնելու նպատակով:


Կարևոր տեղեկություններ
 

Ինչ պետք է իմանալ ցիանիդի մասին  14 հարց ու պատասխան Ամուլսարի մասին
Ինչ է կույտային տարրալվացումը, 
որը կիրառվելու է Ամուլսարում
   Սոցիալական և համայնքային զարգացման ծրագիրը



/arm/pages/Amulsar%20Information%20Center/71/