հետ

Կայուն զարգացման զեկույցներ

Կայուն զարգացումը Լիդիանի ռազմավարության համատեքստում

Կայուն զարգացման նշանակությունը Լիդիանի ընդհանուր ռազմավարության համատեքստում առաջնային է. Ընկերությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերն ու ﬕջոցները ստանձնած պարտավորությունների կատարուﬓ ապահովելու համար:

Կայուն զարգացման տեսանկյունից Լիդիան Արմենիայի համար առաջնահերթ ուղղություններն են՝ աշխատանքային և համայնքների անվտանգությունն ու առողջությունը, բնապահպանական ազդեցությունների կառավարումը, համայնքների ներգրավուﬓ ու զարգացումը, տեղական կադրերի հավաքագրուﬓ ու ընդհանուր տնտեսական ցուցանիշների ապահովումը, թափանցիկությունն ու արդյունավետ կառավարումը:

Կայուն զարգացման զեկույցները նախատեսված են բոլոր շահագրգիռ կողմերի համար, հասանելի են անգլերեն և հայերեն լեզուներով: Զեկույցները պատրաստելիս Լիդիան Արմենիան առաջնորդվել է Հաշվետվողականության համաշխարհային նախաձեռնության (Global reporting Initiative (GRI)) ձևաչափով:

Լիդիան Արմենիան կարևորում է բաց և թափանցիկ համագործակցությունը և պատրաստ է լսել զեկույցների կամ կայուն զարգացմանն ուղղված ընկերության իրականացրած աշխատանքի վերաբերյալ առաջարկներ և մեկնաբանություններ: Ընկերությանը կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:

 

Կայուն զարգացման զեկույց 2017

Լիդիան Արմենիայի 2017թ. Կայուն զարգացման զեկույցը անդրադառնում է 2017 օրացույցային տարվա ընթացքում Ընկերության արձանագրած մի շարք բնապահպանական, սոցիալական, առոջղության և տեխնիկական անվտանգության, տնտեսական և կառավարման ցուցանիշներին` 2017 թվականի համար սահմանված թիրախային ցուցանիշների համեմատ, ինչպես ներկայացված բոլոր ոլորտների համար, այնպես էլ «2017 թվականի համար սահմանված նպատակների ապահովում» բաժնում բերված աղյուսակներում:

Զեկույցը պատրաստելու ընթացքում Լիդիան Արմենիան իրականացրել է կարևոր վերլուծություններ` օգտվելով այն տեղեկատվությունից և տվյալներից, որոնք տրամադրել էին շահագրգիռ կողմերը, որոնց շարքում են` Ամուլսարի շրջակա համայնքները, ՀՀ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, ընկերության աշխատակիցներն ու ներդրողները:

Ծանոթացեք Կայուն զարգացման ամբողջական զեկույցին ստորև:

 

Լիդիանի համայնքների կայուն զարգացում

 

Կայուն զարգացման զեկույց 2016

Լիդիան Արմենիայի առաջին Կայուն զարգացման զեկույցը ներկայացնում է Ամուլսարի ոսկու ծրագիրը, Ընկերության մոտեցումը կայուն զարգացմանը և 2016թ. մեր ցուցանիշները մի շարք ոլորտներում`

  • բնապահպանություն (ներառյալ` կենսաբազմազանություն, ջրի և ցիանիդի կառավարում, օդ, փոշի և աղմուկ),
  • աշխատակիցներ և մատակարարներ (ներառյալ` աշխատանքի անվտանգություն և առողջություն, տեղական կադրերի հավաքագրում և տեղական գնումներ,աշխատակազմի զարգացում),
  • հասարակություն և համայնքներ (համայնքների հետ հարաբերություններ, հողի ձեռքբերում, կենսամիջոցների վրա ազդեցություն, սոցիալական ներդրումներ և համայանքային առողջապահություն),
  • տնտեսական ազդեցություն և կառավարում (ներառյալ` համայնքային և ընդհանուր տնտեսական ազդեցություն, գործարար էթիկա, թափանցիկություն և հակակոռուպցիոն քաղաքականություն):

Զեկույցում ներառված թեմաները ընտրվել են արտաքին կողմերի (այդ թվում` շրջակա համայնքների և կառավարության ներկայացուցիչների) հետ շփումների, անկախ փորձագետների խորհրդատվությունների ու ընկերության աշխատողների և ներդրողների արձագանքների հիման վրա:

Ծանոթացեք Կայուն զարգացման ամբողջական զեկույցին ստորև:

 

Լիդիանի համայնքների կայուն զարգացում