հետ

Ռեստրուկտուրիզացիա. հաճախ տրվող հարցերի պատասխաններ

30.01.2020

Ապացուցակման հետևանքների մասին


Ինչո՞ւ է Տորոնտոյի ֆոնդային բորսան  (ՏՖԲ) ապացուցակում «Լիդիան» ընկերությունը։
Թողարկողի կողմից «Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտի» (CCAA) շրջանակներում  պաշտպանության գործընթաց սկսելու պարագայում ՏՖԲ-ն պարտավոր է դադարեցնել բաժնետոմսերի առուվաճառքն ու դիտարկել արագացված ապացուցակման հնարավորությունը։

Կարո՞ղ է արդյոք Ընկերությունը կրկին ցուցակվել։
Միայն այն պարագայում, եթե Ընկերությունը կարողանա հաջողությամբ դուրս գալ վերոնշյալ պաշտպանության գործընթացից և բավարարել ցուցակման համար ՏՖԲ-ի կողմից սահմանված բոլոր պահանջները։ Տվյալ պահի դրությամբ դա քիչ հավանական է։

Ինչո՞ւ «Լիդիանին» չհաջողվեց համապատասխանել ՏՖԲ-ի ցուցակման պահանջներին։
Ապօրինի շրջափակումն ու կառավարության անգործությունը հանգեցրեց նրան, որ «Լիդիանը» չկարողացավ լրացուցիչ ֆինանսավորում գտնել չնախատեսված ծախսերը ծածկելու համար։ Արդյունքում Ընկերությունը ստիպված եղավ դիմել CCAA պաշտպանության, որը և հանգեցրեց ապացուցակման։

Ինչպե՞ս է այս իրավիճակն անդրադառնում «Լիդիանի» բաժնետերերի վրա։
Ընկերության բաժնետոմսերն այլևս չեն կարող վաճառվել ՏՖԲ-ում։ Այնուամենայնիվ, այն բաժնետերերը, որոնք ունեն բաժնետոմսերն այլ կերպ վաճառելու կամ գնելու հնարավորություն, կարող են անել դա ՏՖԲ-ից դուրս։ Ինսայդեր հանդիսացող կամ «Լիդիանի» վերաբերյալ կարևոր ներքին տեղեկատվության տիրապետող բաժնետերերին արգելվում է զբաղվել բաժնետոմսերի առուվաճառքով։ 

Արդյո՞ք «Լիդիանի» բաժնետոմսերը դեռևս ունեն որևէ արժեք։ 
Բաժնետոմսերն արժեն այնքան, որքան գնորդը պատրաստ է վճարել դրանց համար։ 

Արդյո՞ք բաժնետերերը կկարողանան պահանջել իրենց հասանելիք հատուցումը այն դեպքում, եթե «Լիդիանը» սկսի և հաղթի արբիտրաժային գործընթացում։
Եթե արբիտրաժի արդյունքում «Լիդիանը» ՀՀ կառավարությունից ստանա կրած վնասների հատուցումը, ապա Ընկերությունը կկարողանա բոլոր պարտքերն ու ծախսերը վճարելուց հետո մնացած մասը բաշխել իր բաժնետերերի միջև։ Ամեն դեպքում դատական որոշման կատարումը կարող է տարիներ տևել և չբավարարել բոլոր պարտքերն ու ծախսերը վճարելու համար։

Ի՞նչ կստանան բաժնետերերն այն դեպքում, եթե «Լիդիանը» վաճառի Ամուլսարի ծրագիրը։
Դա կախված կլինի վաճառքի գնից և վաճառքի գործընթացի կառուցվածքից։ Ամեն դեպքում վաճառքի գնի վրա էապես կազդի հանքի տարածքի շրջափակման հանգամանքը, և բաժնետերերը հավանաբար կտուժեն,  եթե Ծրագրի վաճառքի պահի դրությամբ տարածքը դեռևս գտնվի շրջափակման մեջ։ Բացի այդ, վաճառքի դեպքում մնացած գումարը հավանաբար չի բավարարի բաժնետերերին վճարելու համար։

Ի՞նչ կլինի բաժնետերերի հետ, եթե «Լիդիանը» շարունակի ծրագիրը։
Ծրագիրը շարունակելու համար «Լիդիանին» անհրաժեշտ է զգալի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչ ներկայիս բաժնետերերին վճարելը, անհրաժեշտ կլինի վճարումներ կատարել այդ ֆինանսավորման մասով։ Բացի այդ, ընթացիկ կապիտալը կարող է վերակազմավորվել CCAA պաշտպանության գործընթացի արդյունքում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կապիտալի զգալի նվազմանը կամ վերացմանը։ 



25.12.2019


Կանադական դատարան դիմելու և Ընկերության ապացուցակման մասին

Ինչո՞ւ է Լիդիանը դիմել կանադական դատարան պաշտպանության համար:

Դեկտեմբերի 20-ին լրացել է «Լիդիանի» վարկատուների հետ վարկի մարման ժամկետի հետաձգման պայմանագիրը և այն չի երկարաձգվել: Արդյունքում՝ «Լիդիանը» չունի գործող վարկային միջոցներից օգտվելու հնարավորոթյուն և վարկատուները կարող էին քայլեր ձեռնարկել իրենց վարկի մարման պահանջները տարբեր միջոցներով բավարարելու համար: Դատարանի պաշտպանությունն արգելում է Ընկերության նկատմամբ որևէ պահանջի ներկայացում և հնարավորություն է տալիս օգտվել նախկինում սահմանափակման տակ գտնվող ֆինանսական միջոցներից:
Դատարանի պաշտպանությունը նաև նպատակ ուներ հնարավորություն տալ Ընկերությանը վերանայելու կապիտալի կառուցվածքը և ֆինանասական միջոցները, քանի որ ավելի քան 18 ամիս տևած ապօրինի շրջափակման արդյունքում Ընկերությունը հայտնվել էր անկայուն ֆինանսական իրավիճակում:


Ինչո՞ւ է ընկերությունը դիմել Կանադայի դատարան:
«Լիդիան Ինթերնեյշնլը» ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX) և ենթարկվում է այդ բորսայի կանոններին և Օնտարիո նահանգի արժեթղթերի շուկայի օրենքներին:
 
Կանադան ճկուն ռեստրուկտուրիզացիայի (ընկերության առողջացման) ռեժիմ ունի, որը հնարավորություն է ընձեռում ընկերության համար հնարավոր լավագույն արդյունքին հասնել` դատարանի կողմից վերահսկվող ռեստրուկտուրիզացիայի ընթացքում:
 
Կանադայի դատարանը հնարավորություն է ընձեռել պաշտպանելու «Լիդիան» ընկերությունը ամբողջությամբ, ներառյալ «Լիդիան Արմենիան», ինչպես նաև դիմել է մի քանի երկրների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի դատարաններին այս գործընթացին մասնակցելու կոչով:

 
Արդյո՞ք սա նշանակում է սնանկացում:
Ոչ, չի նշանակում: Մինչ Ընկերությունը դատարանի պաշտպանության տակ է, Ընկերությունը կարող է շարունակել բնականոն գործել, վճարել աշխատանքի և ծառայությունների դիմաց, նպատակ ունենալով այս պաշտպանության շրջանի ավարտին վերակառուցվել՝ որպես կենսունակ բիզնես միավոր: Ընկերությունը այս ընթացքում աշխատելու է բիզնեսի, վարկերի և այլ պարտավորություների ռեստրուկտուրիզացիայի (վերակառուցման/առողջացման) ուղղությամբ՝ մաքսիմալ հնարավորություն ընձեռելով «Լիդիան Արմենիայի» աշխատանքի շարունակման համար:
 

Ե՞րբ է Ընկերությունը վերադառնալու դատարան:
Կարճ տեխնիկական լսումներ տեղի կունենան հունվարի 2-ին, սակայն հաջորդ փուլի բովանդակային քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020թ․ հունվարի 23-ին:

 
Ի՞նչ կլինի դրանից հետո:
«Լիդիանը» աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:
Ամենայն հավանականությամբ կընտրվի այն տարբերակը, որը ստեղծված իրավիճակում Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքը կապահովի:
 

Ո՞րքան ժամանակ կարող է Ընկերությունը գործել ստեղծված պայմաններում:
Կանադական դատական պրոցեսի շրջանակներում ներկայացված կանխիկ միջոցների մոդելը բավարար լիկվիդայնություն է ապահովում Ընկերության բնականոն գործունեության համար առնվազն մի քանի ամիս: «Լիդիանը Արմենիան» բավարար միջոցներ ունի մինչև առնվազն գարուն գործելու համար, և այժմ ընթանում են բանակցություններ մի քանի ուղղություներով՝ միջոցների լրացուցիչ աղբյուրներ ապահովելու համար:

 
Ի՞նչ է անելու Ընկերությունն այս ընթացքում:
Ինչպես և վարկային պարտավորությունների հետաձգման նախորդ շրջաններում, «Լիդիանը» շարունակելու է քննարկել ՀՀ կառավարության հետ ապօրինի շրջափակման վերացման խնդիրը, և շարունակելու է առկա խնդիրների շուրջ իր վարկատուների հետ քննարկումները:
 
«Լիդիանը» շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց: Ընկերությունը աշխատելու է բոլոր շահառուների իրավունքների և շահերի հավասարակշռման ուղղությամբ:

 
Արդյո՞ք Ընկերությունը ապացուցակվելու է Տորոնտոյի ֆոնդային (TSX) բորսայից:
Այո, TSX- ը հայտարարել է որ սկսել է ապացուցակման գործընթացը: Սա ռեստրուկտուրիզացիայի բնականոն ընթացք է TSX-ում ցուցակված ընկերությունների համար: Այն ոչ մի ազդեցություն չի ունենա «Լիդիանը Արմենիայի» ամենօրյա գործունեության և Ընկերության ռեստրուկտուրիզացիայի գործըթացի վրա:
 
Ընկերությունը կկարողանա՞ վերսկսել աշխատանքները, եթե կառավարությունը վերականգնի իրավունքի գերակայությունը:
Ընկերության վարկատուների և բաժնետերերի մոտ Հայաստանի հանդեպ վստահության մեծ կորուստ կա: Ծրագրի վաճառքի կամ վերաֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի վստահության վերականգնմանն ուղղված մեծ ջանքեր գործադրել:
 
Հատուկ ուշադրություն՝
 
Արդյո՞ք «Լիդիանը» շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները: Արդյո́ք ծրագիրը  կենսունակ է:
Այո, Ամուլսարը միջազգային կարգի ոսկու հանքավայր է և «Լիդիանը» ունի դրա շահագործման բոլոր իրավունքները, անկախ այն բանից TSX-ում ցուցակված է, թե՝ ոչ: Ինչպես արդեն նշվեց, Ընկերությունը աշխատելու է հնարավոր երեք ուղղություններով խնդրին լուծում տալու համար, ներառյալ՝ վաճառք, վերաֆինանսավորում և/կամ արբիտրաժ, կամ այս բոլորի համադրությունը: Նպատակը լինելու է Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքն ապահովելը:

 

/arm/pages/Restructuring%20Q&A/94/