հետ

Ընկերության մասին

Լիդիան Արմենիան հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Լիդիան Ինթերնեյշնլ ԲԲԸ-ին: Լիդիան Արմենիան հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:

Լիդիան Արմենիան երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում, 2006թ.-ից սկսած: Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին տեղակայված Ամուլսարի հանքավայրը գտնվում է Երևանից 170 կմ հարավ:

2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: 2015թ.-ին Լիդիանը հրապարակեց Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը հրապարակվեց 2016թ.-ին: 2016թ. ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունը ընթացքում է:

Լիդիան Արմենիան պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համաձայն և IFC և ՎԶԵԲ կատարողական չափանիշների և պահանջների շրջանակներում:

Լիդիան Ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է, որը ցուցակված է Տորոնտոյի (Կանադա) Ֆոնդային բորսայում (TXS:LYD): Ընկերության ինստիտուցիոնալ բաժնետերերի շարքում է ՎԶԵԲ-ը, ինստիտուցիոնալ բաժնետերերից է եղել նաև IFC-ին 2007-2017թթ.:


Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp) in Unknown on line 0