հետ

Մեր աշխատակիցները

Աննա Աղաջանյան, 26 տարեկան

Սոցիալական ծրագրերի օգնական

 

Աննա Աղաջանյանն Ամուլսարի հարակից Գորայք համայնքից է: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետում, մասնագիտությամբ աշխարհագրագետ է: 2011թ.-ից սկսած ուսմանը զուգահեռ համալրել է Լիդիանի շարքերը, սկզբում աշխատել է բնապահպանական թիմի հետ՝ որպես դաշտային փորձագետի օգնական, իսկ ուսումն ավարտելուց հետո արդեն որպես սոցիալական ծրագրերի օգնական:

Լիդիանը կարևորում է Ամուլսարի հարակից համայնքների կայուն զարգացումը, այդ նպատակով 2007-ից սկսած իրականացնում է տարբեր սոցիալական ծրագրեր՝ ուղղված փոքր բիզնեսի զարգացմանը, կրթական, գյուղատնտեսական, առողջապահական և այլ: Աննան ակտիվորեն մասնակցում է իրենց համայնքում սոցիալական այդ ծրագրերի մշակման, իրականացման և վերահսկման միջոցառումներին:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ապրել և աշխատել իմ ծննդավայրում և իմ մասնակցությունն ունենալ նրա զարգացման գործընթացում», - ասում է Աննան,- «Երբևէ չէի պատկերացնի, որ Ամուլսարը կդառնա իմ հետաքրքիր ներկան և խոստումնալից ապագան, ինչպես նաև կիրթ, բարեկեցիկ և երիտասարդ համայնք ունենալու երաշխիքը»:


 

Արգամ Սնխչյան, 41 տարեկան

Ավագ երկրաբան

 

Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ Արգամ Սնխչյանը դեռևս 2006 թվականին միացավ Լիդիանի տեղացի և օտարերկրացի հմուտ մասնագետներից կազմված երկրաբանական թիմին և հենց իր և իր թիմակիցների երակարտև ու ոչ դյուրին աշխատանքի շնորհիվ այսօր Ամուլսարի ոսկու հանքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո հայտնաբերված միակ հանքը և ամենախոշոր ներդրումային ծրագիրը:   

Արգամը նաև մի քանի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, Լիդիանում իր գործունեության ընթացքում մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցել արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններում, աշխատել է օտարերկրյա փորձառու երկրաբանների հետ աշխարհի տարբեր անկյուններից՝ կուտակելով մեծ փորձ: 

«Կարծում եմ, որ Ամուլսարի ներուժը հաստատված պաշարներով չի սահմանափակվում, հույս ունեմ, որ հետագա երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների արդյունքում այն ավելանալու է, էլ ավելի մեծ նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը», - ասում է Արգամը:


 

Ադրիան Միլթոն, 52 տարեկան

Բնապահպանական աշխատանքների ղեկավար

 

Ադրիանն աշխատում է Ամուլսարի ծրագրում որպես բնապահպանական աշխատանքների ղեկավար 2017թվականի ապրիլից: Հանքարդյունաբերությունում քսանամյա փորձի ընթացքում աշխատել է  թե՛ շահագործման բաժնում, թե՛ հանդես է եկել որպես խորհրդատու: Նախքան խորհրդատվական աշխատանքով զբաղվելն Ադրիանը Լիվերպուլի համալսարանում պաշտպանել է գիտությունների դոկտորի կոչում հանքարդյունաբերական թափոնների բնապահպանական ազդեցությունների ուղղությամբ:  Նա դիպլոմավորված կենսաբան է և հրապարակել է հոդվածներ էկոհամակարգերի վրա հանքարդյունաբերության թափոններից առաջացած ծանր մետաղների (կապար, ցինկ, կադմիու) և մկնդեղի հնարավոր ազդեցությունների մասին:

Ադրիանն աշխատել է ոսկու, ածուխի և երկաթի հանքերում աշխարհի տարբեր անկյուններում՝ հանքարդյունաբերական ծրագրերի ամենավաղ որոնողահետախուզական փուլից մինչև հանքի փակման փուլ: Ուստի նրա կուտակած փորձառությունը կօգնի կիրառել  միջազգային լավագույն փորձը ծրագրում:

 «Աշխատանքն Ամուլսարի ծրագրում թե՛ մեծ հնարավորություն է և թե՛ մեծ մարտահրավեր: Ծրագիրը սահմանել է կայուն զարգացման ոլորտում բարձր սանդղակ: Ինձ համար  թե՛ անձնական, թե՛ մասնագիտական առումով շատ կարևոր է աշխատանքը արտասահմանցի մասնագետների և Լիդիան Արմենիայի թիմի հետ ապահովելու սահմանած սանդղակի պահպանումը», - ասում է Ադրիանը: